ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

ՆԱՏՕ-ն` ի պաշտպանություն նարնջագույն հեղափոխության առաջին տիկնոջ

ՆԱՏՕ-ն` ի պաշտպանություն նարնջագույն հեղափոխության առաջին տիկնոջ
18.07.2012 | 13:06

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հույս ունի, որ ՈՒկրաինայի ղեկավարությունը հնարավորինս արագ բանտից կազատի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին և նախկին ՆԳ նախարար Յուրի Լուցենկոյին: Հակառակ դեպքում կսառեցվի ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը: ՈՒկրաինայի հետ հատուկ համագործակցության փաստաթղթի ստորագրման 15-ամյակի առիթով հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ասել է, որ «անկախ, ինքնիշխան, կայուն ՈՒկրաինան դաշինքի անկյունաքարերից է», որ անցած տարիներին երկիրն արձանագրել է զգալի առաջընթաց, ու առավել սերտ համագործակցության ներուժ կա: Այնուհանդերձ, Ռասմուսենը ասել է. «Բայց կա մի մեծ խնդիր` մենք ՈՒկրաինայում ընդդիմության ղեկավարների նկատմամբ դատական հետապնդման մեջ տեսնում ենք քաղաքական շարժառիթներ»: Ռասմուսենը հենց այդ պատճառով հետաձգել է դաշինքի խորհրդի անդամների այցը Կիև: «Թաքցնելու պատճառ չունենք` Յուլյա Տիմոշենկոյի և Յուրի Լուցենկոյի գործը մեզ անհանգստացնում է», շեշտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Դիտվել է՝ 2265

Մեկնաբանություններ