Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ընտրություններ Մեքսիկայում. Օբրադորը կբողոքարկի Նյետոյի հաղթանակը

Ընտրություններ Մեքսիկայում. Օբրադորը կբողոքարկի Նյետոյի հաղթանակը
03.07.2012 | 21:32

Մեխիկոյի նախկին քաղաքապետ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, ով Մեքսիկայի նախագահական ընտրություններում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, հրաժարվել է ընդունել իր մրցակից, ընդդիմության ներկայացուցիչ Էնրիկե Պենյա Նյետոյի հաղթանակը։ Հրավիրված մամուլի ասուլիսում նա քվեարկության արդյունքները անվանել է խարդախության հետևանք։
Նշենք, որ ընդդիմության թեկնածու Նյետոն, ընտրական հանձնաժողովի տվյալներով, առջևում է 38 տոկոս ձայներով։ Երկրորդ տեղում գտնվող Օբրադորը նրանից հետ է մնում մոտ 6 տոկոսով։ Մեխիկոյի նախկին քաղաքապետի խոսքով, իր հակառակորդի կուսակցությունը քվեարկության ընթացքում բազմիցս խախտել է ընտրությունների մասին օրենքը, բաժանել է ընտրակաշառք՝ այդ թվում ձեռք բերելով երկրի խոշորագույն ԶԼՄ-ների աջակցությունը։ Այժմ Օբրադորը պահանջում է ձայների վերահաշվարկ։

Դիտվել է՝ 1746

Մեկնաբանություններ