ՀՀ գլխավոր դատախազությունը չի պատրաստվում հրապարակել ՌԴ գլխավոր դատախազին ուղղված նամակի բովանդակությունը՝ ասել է գլխավոր դատախազի խոսնակ Քրիստինե Մելքոնյանը:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը բավարարեց Հարկային ծառայության քննիչի միջնորդությունը՝ երկու ամսով կալանավորել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին:
Այսօր՝ գյումրեցիներին տված տղամարդու խոսքից ավելի քան երկու շաբաթ անց, Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմել է իր ռուսաստանցի գործընկերոջը՝ Հայաստանի 7 քաղաքացիների սպանության առթիվ հարուցված քրեական գործի վարույթը Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու միջնորդությամբ:
ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է Լեռնային Ղարաբաղի գործընկերոջը՝ Յուրի Հայրապետյանին, խնդրելով միջոցներ ձեռնարկել «Հիմնադիր խորհրդարանի» և Ղարաբաղի ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասները ուսումնասիրելու և քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:
Երեկ ֆինանսների նախարարության հարկային ծառայության քննչական մարմինները ձերբակալել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ)` 540 մլն դրամի հարկային պարտավորությունից խուսափելու համար: Լրատվամիջոցների փոխանցմամբ` ձերբակալության ժամանակ նա փորձել է փախչել, սակայն իր ավտոմեքենայով հարվածել է ոստիկանության ավտոմեքենային և կալանավորվել:
Ղրիմում ձերբակալվել է թաթար բնակչության շահերը ներկայացնող խոշորագույն կազմակերպության` Մեջլիսի փոխնախագահ Ախթեմ Չիյքյոզը: Նրան մեղադրում են 2014-ի փետրվարին թերակղզու խորհրդարանի շենքին հարող հրապարակում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:
Վարդան Պետրոսյանն ապրիլին համաներմամբ հավանաբար ազատ կարձակվի: Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դատավճռի հրապարակումից հետո լրագրողներին ասել է, որ ապրիլին, հավանաբար, համաներում կհայտարարվի.
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանում, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Նա հավելել է․ «Մենք պատրաստ ենք արագ ստորագրել այն տեքստը, որը համաձայնեցված է։ Համաձայնագիր, որով երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը, այն սահմանները, որոնք կային ԽՍՀՄ փլուզման ժամանակ»։