Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Կացարան՝ թափառող շների համար

Կացարան՝ թափառող շների համար
01.08.2008 | 00:00

Քաղաքով մեկ թափառող շների ոչնչացման կամ «ամլացման» աշխատանքով «զբաղվում են» երկու ՍՊԸ-ներ՝ «Յունիգրաֆ-իքսը» և «Դամի-արկը»։
«Յունիգրաֆ-իքսը» զբաղվում է շների «ամլացման» գործով, «Դամի-արկը»՝ սպանդով։ Մեկ նպատակ, բայց իրարամերժ գործունեությամբ։ Այս երկու ՍՊԸ-ները պետբյուջեից միլիոնների հասնող գումարներ են ստանում այդ «աշխատանքները» կատարելու համար, որպեսզի «փրկեն» մեզ շներից։
«Յունիգրաֆ-իքս» ՍՊԸ-ն թափառող շներին չի սպանում, այլ Երևանից 30-40 կմ հեռավորության վրա գտնվող Նոր Արտեմիդ գյուղից մեքենաներով գալիս են, հավաքում շներին, տանում, ամլացնում, ստերիլիզացնում, վնասազերծում և նորից հետ են բերում քաղաք ու բաց թողնում տարբեր հատվածներում, որտեղից նրանց հավաքել են (հիշեցնեմ, որ որ քաղաքում ապրող շներն անձնագրեր, հասցեներ չունեն, հետևաբար պարզ է...)։
«Դամի-արկը» «զբաղված» է շներին սպանելով և թաղելով։
Հետո էլ օրենք ունենք դիակիզման մասին։ Եթե այսպես շարունակվի, իհարկե, գերեզմանատների համար հողատարածքը չի բավականացվի։
Երևանում է գտնվում «Փրկենք կենդանիներին» (ումի՞ց) Հասարակական բարեգործական կազմակերպությունը (ՀԲԿ)։ Պետբյուջեից գումարներ չի ստանում, այսինքն՝ չկա պետական աջակցություն։ ՈՒնեն շների համար մեծ կացարան, վիրահատարան, տարածություն։ Թափառող շներին նրանք էլ են հավաքում, կերակրում, պահում, կատարում բոլոր անհրաժեշտ պահանջները... Մրցույթներում երբեք հաղթող չեն ճանաչվել։
Լավ, հարց է առաջանում, իսկ գումարներ որտեղի՞ց։ Ասեմ, օգնում են մարդիկ, ովքեր չեն կարողանում համակերպվել սպանդի կիրառման փաստի հետ։ Նրանց մեծ մասը արտասահմանցի հայեր են, ինչքան կարողանում են, օգնում են։
-Շներին սպանելու մեթոդը շատ ավելի ծախսատար է, քան ստերիլիզացիան,- ասում է ՀԲԿ-ի տնօրեն Նունե Մեհրաբյանը։
Մենք պատրաստ ենք համագործակցելու յուրաքանչյուր կազմակերպության հետ, որը հարցի լուծումը տեսնում է քաղաքակիրթ ձևի մեջ։ Պատրաստ ենք տրամադրելու և կացարանը՝ իր բոլոր հարմարություններով։ Սպասում ենք մեծ բարերար Կարո Ալեքսանյանի (ԱՄՆ) և քաղաքապետի հանդիպմանը։ Մեծ կացարան է ստեղծվելու մոտ 800 շան համար, կկատարվի ստերիլիզացիա, բոլոր պատվաստումները, չթվարկեմ մնացած ամեն ինչը, և այդ շները բազմանալու հնարավորությունից կզրկվեն, և այսպես շղթայական ռեակցիայի բնույթ կկրեն այդ աշխատանքները։ Պատրաստ ենք նաև այն քաղաքացիներին նվիրելու լիովին առողջ շներ, ովքեր գնելու հնարավորություն չունեն։
Մարի ՇԻՇՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 15688

Մեկնաբանություններ