Քիչ առաջ եմ վերադարձել Ոսկեպարից;
Այն Ոսկեպարից, որն իր կրծքում պահում է յոթերորդ դարի հավատի մեր տունը։
Հենց այս Ոսկեպարն են օրվա թրքաբարո իշխանիկները որոշել «վերադարձնել» խաշնարած ազերի-թուրքերին։
Եթե Ոսկեպարն էլ արժանանա Շուշիի, Քարվաճառի, Արիավանի, Բերձորի, Ստեփանակերտի ճակատագրին, ուրեմն մոլորակից մեր իջնելու ժամանակն է:
ՈՒրեմն մեղավորը մենք ենք:
Միայն մենք։
Ոսկեպարը մեր արժանապատվությունը վերագտնելու և գալիք հաղթանակների վերջին հնարավորությունն է:
Չեմ չափազանցում` վերջին։
Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ