«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Չի կարելի միանգամից «բոբիկանալ»

Չի կարելի միանգամից «բոբիկանալ»
13.12.2023 | 08:11

2023 թվականի սեպտեմբերի 19-ի ահաբեկչական գործողությունճց առաջ Ադրբեջանը համաձայնության եկավ Ակնայի ճանապարհով հումանիտար բեռ Արցախի Հանրապետության տարածք մտցնելու համար։

Շատերը սա գնահատեցին որպես Արևմուտքի ճնշման արդյունք, ոմանք անգամ արդեն Արցախի Հանրապետության ապագան էին կանխատեսում` միջազգային հանրության բարձր հովանու ներքո, որի միակ խանգարող հանգամանքը Սամվել Շահրամանյանն էր։

Ընդամենը օրեր անց սկսվեց ահաբեկչական հարձակումների աննախադեպ փուլը։

Նույնը՝ հիմա. չի կարելի միանգամից «բոբիկանալ», թե բա՝ բարի կամքի դրսևորում։

Սպասեք, մեր թշնամին հաստատ մեզ համար ունի անակնկալ, իսկ մենք ոչ թե հնարածին հաջողություն պետք է տոնենք, այլ պատրաստվենք ամենավատ սցենարին։ Ոչինչ, թող լավը լինի, բայց՝ վատին պատրաստ վիճակում։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1755

Մեկնաբանություններ