Խոստովանենք, որ հայ ազգը մեծամասնությամբ իրոք հոգնել է հայ ազգ լինելուց:
Որ Հայաստանի հայը մեծամասնությամբ հոգնել է իր հաղթանակները պահպանելու ամենօրյա պայքարից ու գերադասեց, որ 120 000 արցախցի առանց Հայրենիք մնա՝ կուշտ փոր ունենալու խոստման դիմաց:
Որ Արցախի հայը մեծամասնությամբ հոգնել է փառապանծի կարգավիճակից և ազգային ինքնորոշման պայքարից ու գերադասում է մտածել 100 000 դրամերի, սեպտեմբերյան թոշակի կամ երկրից գնալու մասին, բայց ոչ՝ ինքնակազմակերպման ու արժանապատիվ վերադարձւի:
Որ սփյուռքահայը,մեծամասնությամբ հոգնած լինելով, պաղեստինցու նման չի ներխուժի Բլինքենի ասուլիսին, չի ներխուժի Կոնգրեսի շենք, չի գողանա ադրբեջանական որևէ դիվանագետի և փոխանակի Բաքվում պատանդ պահված մարդկանց հետ:
Գուցե ազգովի խոստովանենք, որ գեներալները մեծամասնությամբ հոգնե՞լ են սահմանները պաշտանելուց, որ ազգային վերնախավը մեծամասնությամբ հոգնե՞լ է ազգի դարդերով տապակվելուց, որ ընդդիմությունը մեծամասնությամբ հոգնե՞լ է ընդդիմանալ, որ հոգևորականը մեծամասնությամբ հոգնե՞լ է իր հոտից:
Իրար չխաբենք ու էսօր-վաղը ինչ-որ թիթեռնիկներ նկարենք:
Գուցե խոստովանեք, որ հոգնել եք ու մի կո՞ղմ քաշվեք:
Որ չհոգնած ծիլերը առաջ գան:
Որ Հայաստանի հայը կրկին գլուխը բարձր պահի Հայաստանից դուրս:
Որ Արցախի հայը Արցախը կրկին շենացնի:
Որ սփյուռքահայը վերագտնի իր ու Հայրենիքի կապը:
Տիգրան Քոչարյան