Ով ի՛նչ ուզում է ասի, բայց սյունեցիների հոգատարությունն ու հյուրասիրությունը ոչ մեկը չունի։ Այո, հայերս, հիմնականում հյուրասեր ենք, բայց Սյունիքի որ բնակավայր էլ մտնես, մինչև սկզբում չհյուրասիրեն, բաց չեն թողնի։ Հետո նոր կարելի է այլ հարցեր քննարկել։ Օրինակ, Արագածոտնում նման տեսակը չեն։ Կարող է գյուղով գնաս, մի խնձոր էլ թույլ չտան ծառից քաղես։
Իհարկե բոլորի մասին չէ այս բնութագրումը, բայց երևույթը կա։
Բնիկ սյունեցին, հասարակ մարդը, եթե պաշտոնյա չէ, ապա շատ բաց, ազնիվ, անվախ է խոսում։
Ցավոք, նման բնորոշում չես կարող տալ պետական սեկտորի աշխատողներին, գյուղապետերին համայնքի ղեկավարներին, կառույցների տնօրեններին։
Ծայրաստիճան ստրկամիտ են։ Նման տեսակը, ի դեպ, Սյունիքի անվտանգության գլխավոր խոչընդոտն է։
Բոլորին նախ հրահանգված է չխոսել առանց վարչապետի աթոռը զավթածի հետ համաձայնեցնելու։
Սրա մասին ավելի մանրամասն կպատմեմ, թեպետ այս անգամվա Սյունիք այցիս ընդհացքում ռեպորտաժներումս արդեն ասել եմ այս երևույթի մասին։
Գյուղապետ, համայնքսպետերից հետո, պատուհաս է պարեկային ծառայությունը, որն այժմ ներդրվել է մարզերում, նիկոլ փաշինյանի անվտանգ անցուդարձի համար։
Նրա ամեն այցի ժամանակ տեղացիների և ընդհանրապես ավտոմոբիլիստների համար սթրեսային իրավիճակ է ստեցծվում։
Ամենուրեք «խաղաղասեր» նիկոլի այցի ժամանակ փակվում են փողոցներ, մայրուղիներ։ Ոչ մեկն այդ ժամերին «թպրտալու» իրավունք չունի։
Այսինքն սև ամենագնացներով զինված պարեկներն ամենուրեք ապահովում են միայն մեկ մարդու անվտանգ տեղաշարժը։
Պարեկները շատանում են, զինվորականները վերանում։ Ադրբեջանցիների Հայաստան ներխուժումից հետո Հայաստանի բնակիչների անվտանգությունը չի ապահովում բանակ կոչվածը։ Ամենուրեք անցակետեր է դրել և վերահսկում է ռուսական սահմանային ծառայությունը (пограничная служба ФСБ России)։
Չնայած այսքան գրում, նշում ենք, որ Հայաստանի կառավարությունը իր քաղաքացիների անվտանգությունն այլևս չի ապահովում, իսկ ռուսական բանակը ոչ թե հայերի անվտանգությունն է ապահովում, այլ խոչընդոտում է ՀՀ քաղաքացիների ազատ ելք ու մուտք երկրի սահմաններում, այնուամենայնիվ, մարդկանց գիտակցության մեջ չի մտնում սա։ Նստում, ելնում բանակի կենացն են խմում, որն այլևս չկա։
Ամեն դեպքում, երբ Երևանից գնում ես Մեղրի, հետ գալուց մտնում գյուղեր, որոնք երեք կողմից շրջապատված են թշնամու կողմից, կարևոր բնութագիրը դա մարդկանց հյուրասիրությունն է ու իրար հասնող լինելը։
Այլ կերպ չեն էլ կարող, որովհետև շատ հեռու են, կտրված մեծ քաղաքներից ու տեղեր կան, որ նույնիսկ շտապ օգնության ծառայությունը, պետք եկած դեպքում, ո՛չ մեքենայով, ո՛չ էլ ուղղաթիռով չի կարող գալ։
Մեկ էլ, Սյունիքի բնությունն ամենաչքնաղն է։
Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ