Այսօրվա մեր հիմնական խնդիրը նորից ազգ դառնալն է։ Եկեք չվախենանք իրականությունը ճիշտ բնութագրել։ Դա պետք է սթափ հետևություններ անելու համար, առանց որի չենք կարող ելքեր որոնել։
Ինչ է Ազգը։
Ազգն այն ժողովուրդն է, որ կարողանում է ստեղծել բոլորի կողմից ընդունելի քաղաքական ինստիտուտներ, ձևավորել համակեցության կանոններ, մոբիլիզացվել ընդհանուր խնդիրների շուրջ ու կայացնել որոշումներ։ Ազգ ձևավորելու համար առաջին հերթին պետք է ունենալ ինտելեկտուալ պոտենցիալ։
Այս չափորոշիչները բացակայում են. մենք հիմա ամբոխ ենք։ Ամբոխից նորից ազգ դառնալն է այսօրվա թիվ մեկ քաղաքական օրակարգը։