38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Արմեն Աշոտյան. Մարուքյանը իր հայտարարություններով համամասնորեն կիսեց պատասխանատվությունն Արցախի հարցում այս իշխանությունների քաղաքականության համար

Արմեն Աշոտյան. Մարուքյանը իր հայտարարություններով համամասնորեն կիսեց պատասխանատվությունն Արցախի հարցում այս իշխանությունների քաղաքականության համար
08.05.2020 | 15:24

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում գրել է.

«Լավրովի աղմկահարույց հայտարարությունից հետո կրքերը չեն հանդարտվում: Սկիզբ առած ներքաղաքական եռուզեռի պատճառը ոչ միայն Արցախի նկատմամբ մեր սրտատրոփ վերաբերմունքն է, ոչ միայն ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունների խիստ մտահոգիչ շեշտադրումները, այլև այն, թե ինչպես է հանկարծակիի եկած գործող իշխանությունը փորձում պլստալ հայ ժողովրդի և քաղաքական շրջանակների մոտ առաջացած ուղիղ և կենսական հարցադրումներից:
Թե վարչապետի, թե ԱԳ նախարարի խուսափողական պատասխանները, որոնցով չհերքվեցին և չհակադարձվեցին բանակցություններ ունենալու, այդ բանակցությունների սեղանին դեռևս անցյալ տարի ապրիլից ներկայացված փաստաթղթի գոյության և խնդրի լուծման փուլային տարբերակի մասին պնդումները, խորացրեցին ճգնաժամը, ամրապնդելով այն կարծիքը, որ ՌԴ նախարարն ընդամենը բացահայտեց մեզանից երկար ժամանակ թաքցվող բանակցային իրողությունները: Եւ ահա մեկնարկեց «Փրկել շարքային Փաշինյանին» բոլիվուդյան մելոդրաման։ Ստեղծված իրավիճակը ներքին լսարանի համար հարթեցնելու ուղղությամբ ձեռնարկվող քաղաքական և լրատվական մանյովրները այնքան պարզունակ, ընթեռնելի և ապարդյուն էին, որ նրանց մեջ ներգրավված մերձիշխանական փորձագետներին, Ճ կլասի իշխանական պատգամավորներին և իրենց սպասարկող լրատվամիջոցներին կարելի է միայն խղճալ:
Իրոք, բարդ խնդիր է դրված այդ տղաների և աղջիկների առջև. ո՞նց հորինել ու լուրջ և աներես դեմքով արտաբերել այնպիսի սուտ, որն անգամ ստաբանության ակադեմիկոս և փչանների համաշխարհային ֆեդերացիայի պատվավոր անդամ ՀՀ վարչապետը չի կարողանում մոգոնել:
Երեկ ԱԺ նիստին տապալելով Արցախի մասին երեք պատգամավորների հարցուպատասխանները, Նիկոլ Փաշինյանն այսօր դիմեց իր գործընկերների, ԼՀԿ խմբակցության աջակցությանը: Դե, հասկանալի է, հին կապեր կան, հարաբերություններ կան, նեղ պահերին ձեռք մեկնելու փորձ կա (հիշեցնեմ, որ անցյալ տարի ամռանն էլ կառավարման համակարգի ճգնաժամի մասին իբր գաղտնի զեկույցի գոյության մասին տակից դուրս գալու փրկարարական աշխատանքներին էլի միացել էր Էդմոն Մարուքյանը):
Երբեմնի ընկերոջ կողմից լրատվական համազարկը չուշացավ, այդ թվում՝ Հանրայինի եթերում։ Այսօր պարոն Մարուքյանը Փաշինյանի հետ հանդիպելուց հետո, ասաց, որ շահարկումներ կային Արցախի հարցով, բայց Նիկոլը փարատեց իր անհանգստությունները։ Դնում եմ մի կողմ, որ խորհրդարանական երրորդ ուժի ղեկավարը, ենթադրվում է, պետք ունենար Արցախի հարցով սեփական օրակարգը և մոտեցումները և այդ շրջանակը քննարկել վարչապետի հետ: Թե չէ մի կողմից ասում եք «շահարկումնե՞ր», մյուս կողմից` այդ «շահարկումների» օրակարգով փակ հանդիպու՞մ եք ունենում Փաշինյանի հետ:
Կրկնում եմ, «Արցախը հանձնում են» թեզը մենք, որպես ամենախոշոր արտախորհրդարանական ընդդիմություն, երբեք հարթակ չենք նետել: Բայց այն, որ այս իշխանությունների բանակցային հանցավոր սխալների և մեծամտության պատճառով ստացել ենք շատ վտանգավոր դիվանագիտական գործընթաց, տեսանելի է անգամ Արցախի հարցի մանրամասներին և նրբություններին չտիրապետող տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներին:
Բուն սուրճ խմելու մեջ ես իրոք ոչ մի խնդիր չեմ տեսնում, ժամանակին միասին սուրճ էլ ենք խմել, մի բան էլ ավել: Սակայն պարոն Մարուքյանը փորձառու գործիչ է և լավ պիտի հասկանա, որ այսօրվա իր հայտարարություններով համամասնորեն կիսեց պատասխանատվությունն Արցախի հարցում այս իշխանությունների կողմից վարվող քաղաքականության համար:
Հ.Գ. Հիշեք, որ Փաշինյանն անձամբ այնուհանդերձ Լավրովի հայտարարություններն այդպես էլ «դուխ» չարեց շիտակ մեկնաբանելու։ Հետաքրքիր է, վարչապետը հաջորդն ու՞մ է խնդրելու, որ իրեն փրկի»։

Դիտվել է՝ 2261

Մեկնաբանություններ