38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Կան մարդիկ, որ երգչի, դերասանի մասին դատում են նրա բեմական կերպարով

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Կան մարդիկ, որ երգչի, դերասանի մասին դատում են նրա բեմական կերպարով
11.05.2016 | 14:33

Մի երկու խոսք «Եվրատեսիլ», առանց «ձև անելու»՝ չսիրածս շոու-մրցույթի, ավելի ճիշտ՝ մեր երկրի ներկայացուցչուհու՝ Իվետա Մուկուչյանի ելույթի մասին: Երգ-երաժշտության գիտակները իրենց ասելիքը կասեն, իսկ սովորական ու անգետ ունկնդրիս կարծիքով Իվետան ընտիր ելույթ ունեցավ: Մարդը բեմի համար ամեն ինչ ունի՝ երգելու տաղանդ, ձայն, շնորհք, պահվածք, արտաքին, շարժուձև...


Էս վերջերս, ոնց հասկացա, սոցցանցերում ահագին քննարկվում էր նրա բեմական զգեստը... Նման մի բան աչքովս ընկել էր, մի երկու գրառում նայեցի ու... ծիծաղելի էին այդ քաղքենիական դրսևորումները: Մարդիկ կան, որ թողես, մենակ ուրիշներին «քլնգեն», ցանկացած հարցում: Ըստ որում, էնպես են երգչուհու շորեղենից կամ զգեստից կախվել, կարելի է կարծել, մարդը դրանով գնացել է, ասենք՝ շուկա, գնումների, կամ՝ պաշտոնական ընդունելության:


Դա բեմական զգեստ է, կոնկրետ ելույթի համար: Դա իր բեմական կերպարի բաղկացուցիչ ու կարևոր մասն է: Մարդը գեղեցիկ արտաքին ունի, ներկայացնում է, ի՞նչ կա դրա մեջ: Գուցե ինչ-որ մեկը, որ ծուռոտն է կամ, որ ավելի վատ է՝ ներաշխարհով է չար, տանե՞լ չի կարողանում գեղեցիկ մարդուն, առհասարակ, գեղեցիկը: Է՜հ, թող չտանի «smile» զմայլիկ
Հա, ի միջի այլոց, մեր իրականության մի ծուռտիկ ընկալում էլ. կան մարդիկ, որ երգչի, դերասանի մասին դատում են հենց նրա բեմական կերպարով, այնինչ, բեմից դուրս, նա կարող է բոլորովին այլ կարգի անձնավորություն լինել: Հա, իսկ որ մի քիչ էլ «բաց» են հագնվում կամ, դերասան է, հանկարծ մերկ տեսարանում է նկարահանվում՝ պրծա՜վ... Բա եթե այդքան առաքինի՞ եք, ինչո՞ւ եք ինքներդ նայում, չէ՞ որ դա էլ է ահավոր մեղք, հարգելի հավատաքննիչ-հոգեքրքրիչներ ջան:


Իսկ Իվետա Մուկուչյանի ելույթն, ըստ իս, ընտիր էր: Անկախ այն բանից, թե այդ սարսաղ մրցույթում մեր ներկայացուցչուհին որ տեղը կգրավի, կարծում եմ, նա առավել քան արժանիորեն ներկայացրեց մեր երկիրը:
Ապրի ինքը: Եվ հետագա մեծ հաջողություններ եմ մաղթում սրտանց:

Դիտվել է՝ 3274

Մեկնաբանություններ