38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Քոռուփուչ իշխանավորների վրա լուտանքներ թափելով չարժե շեղվել բուն հարցից

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Քոռուփուչ իշխանավորների վրա լուտանքներ թափելով չարժե շեղվել բուն հարցից
13.04.2016 | 11:33

Մեր հայրենակից Վախթանգ Սարգսյանի՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի մուտքի առաջ ՄԻԱՅՆԱԿ իրականացրած բողոքի ակցիան երեկ մեծ ուշադրություն գրավեց: Այդ առնչությամբ նախորդ գրառումս, ընդունում եմ՝ «կծու» էր: Հնարավոր է կամ հենց այդպես էլ կա՝ Ռուսաստանում ապրող, նաև այդ երկրի քաղաքացի իմ ընկերները, նաև «1000 տարվա» ընկերները խիստ նեղացել են, գուցե նաև՝ վիրավորվել: Չնայած, ես անհատապես որևէ մեկին վիրավորելու մղումներ չունեմ:

Բայց, ախր, ձեր ցավը տանեմ, վիրավորվելու փոխարեն կամ նեղսրտելուց առաջ ինքներդ ձեզ հարց տվեք. ո՞նց է, որ մենակ 1 (մեկ) ռուսաստանաբնակ հայ ելավ իր բողոքն արտահայտելու: Ո՞նց է, որ Ֆրանսիայում ու այլևայլ «եվրոպաներում» հայերը ցույցեր են անում ու նաև իրենց երկրների կառավարությունների առաջ պահանջներ դնում: Ու պետք չի խեղաթյուրել ասածը, «շուռ տալով», թե՝ դա, իբր «սուտի բան է», «անտեղի աղմուկ է», «մենք ուրիշ կարևոր գործ ենք անում» ու էլի նման բաներ: Ու այս կամ այն քոռուփուչ իշխանավորների վրա լուտանքներ թափելով էլ չարժե շեղվել բուն հարցից: Ոչ մեկս չփորձենք մեզ ավելի լավը կարծել էն լուսավոր տղաներից, որ գուցե շատ-շատերից ավելի շատ տեղ ունեին զանազան իշխանավորների քրֆելու, բայց վտանգի պահին առանց դեսուդենի զենքը ձեռքին շտապեցին դեպի սահման ու ռազմաճակատ...
Այնպիսի տպավորություն է, թե թշնամու այս հարձակումը աշխարհով մեկ հայությանն «իրար է տվել», բացի Ռուսաստանում ապրող և (կամ) ապաստանած հայերից: Բայց էդպես չի, չէ՞: Բայց գիտեմ, ախր, որ սրտներդ անհանգիստ ու մտահոգ թըփ-թըփում են, որ շատերդ ձեր տեղը չեք գտնում: Առավել ևս զարմանալի է նման լուռ ու զուսպ պահվածքը, երբ գիտես, որ հարյուր հազարավորները ամենաքիչը անտարբեր չեն, ավելին՝ տասնյակ ու տասնյակ հազարավորները անող են ու նաև անո՛ւմ են, հատկապես՝ երկրի պաշտպանությանն անմիջական մասնակցություն ունենալու պատրաստակամությամբ ու նաև նյութական աջակցության կարևոր պահերով:
Ու ոնց մտածում եմ, հանգում եմ այն մտքին, որ Մոսկվայում ու մերձակայքում ինչքան էլ որ շատ հայություն կա, համայնք, որպես այդպիսին, չկա, որ մեր հայրենակիցները ցաքուցրիվ են ու կազմակերպված չեն: Հա, ասենք, Ռուսաստանի հայերի միությունը, մի քանի օր շարունակ հայկական հանրային հարթակներում իրենց «բզելուց» հետո, բավականին կոշտ հայտարարություն արեց: Ու վե՞րջ:
Այնպես որ Հայրենիքում մինչև վերջ ու հաստատուն կանգնած ձեր ընկեր, եղբայր, հարազատ, ազգակիցներից նեղանալուց առաջ կամ դրա տեղակ, առաջարկում եմ մտածեք, թե ոնց անեք, որ անհատական մղումներից անցնեք կազմակերպված գործունեության:

Դիտվել է՝ 2697

Մեկնաբանություններ