Այսօր նշվում է Ներլսոն Մանդելայի 95-ամյակը։ Լրատվամիջոցները հաղորդում են, որ հիվանդանոցում նրա առողջական վնճակը բարելավվել է։ Երեկ Մանդելայի դուստրը՝ Զինդզին, նախօրեին ասել էր, որ հայրն այնքան լավ է իրեն զգում, որ սկսել է հեռուստացույց դիտել։ ՙՆա ինձ տեսավ, ժպտաց և բարձրացրեց ձեռքը։ Այժմ նա պատասխանում է աչքերով և ձեռքերով։ Կարծում եմ՝ շուտով նա տուն կգա՚,- ասել է Մանդելայի դուստրը։
Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահը հիվանդանոց է տեղափոխվել հունիսի 8-ին թոքային ինֆեկցիա ախտանիշով։