Երեկ մեր շատ սիրելի գործընկերներ ԱՐՏԱՇԵՍ ԹԱԴԵՎՈՍՅԱՆՆ ու ԿԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ հայրիկ ու մայրիկ դարձան: Լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը` Հայկը, անանց ուրախություն պարգևելով Վալտեր ու Մելանյա, Մարտուն ու Մարգարիտ պապիկ-տատիկներին, այս երկու հրաշալի ընտանիքների հարազատներին ու ընկերներին, մեր խմբագրությանը:
Արևշատություն, սեր և ամրություն նորածնի բարուրով նոր համուհոտ ստացած ձեր ընտանիքին, սիրելի Արտաշես ու Կարինե: