ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը քառօրյա նիստերի առաջին օրը վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե կառավարությունը պատրաստվու՞մ է նոր դեսպանատներ բացել արտերկրում:
Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ վերջերս ՀՀ-ն դեսպանատներ է բացել Վիետնամում, Ինդոնեզիայում, պատրաստվում է առաջիկայում դեսպանատուն բացել նաև Շվեդիայում: Վարչապետն ասաց, որ դեսպանատներն անհրաժեշտ են ակտիվ քաղաքականություն իրականացնելու համար, սակայն ֆինանսական միջոցների սղությունը հնարավորություն չի տալիս նոր դեսպանատներ բացելու բոլոր այն երկրներում, որոնց հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ