Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

ՀԱԿ-ի կենտրոնական շտաբում գործելու է օպերատիվ արձագանքման ծառայություն

ՀԱԿ-ի կենտրոնական շտաբում գործելու է օպերատիվ արձագանքման ծառայություն
05.05.2013 | 11:52

Այսօր «Հայ Ազգային Կոնգրես»-ի կենտրոնական շտաբում գործելու է օպերատիվ արձագանքման ծառայություն, որտեղ կարձանագրվեն բոլոր իրավախախտումներն ու ահազանգերը:

ՀԱԿ-ի շտաբից տեղեկացնում են`ընտրակեղծիքների և առհասարակ ընտրություններին առնչվող այլ հակաօրինական արարքների վերաբերյալ տեղեկություն հաղորդելու համար քաղաքացիները կարող են զանգահարել կենտրոնական շտաբ` 0 55 27 94 94, 0 91 26 27 11, 0 98 68 60 13 հեռախոսահամարներով:

Ինչպես նաև կարող են նամակ ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներին.

ancelections12@qmail.com

levonpresident2008@qmail.com

Դիտվել է՝ 2216

Մեկնաբանություններ