Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

Պառլամենտարիզմին ծանոթանում են երիտասարդ տարիքից

Պառլամենտարիզմին ծանոթանում են երիտասարդ տարիքից
04.04.2013 | 14:01

Մարտի 29-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի առաջին նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ երիտասարդական խորհրդարանի նախագահ Կառլեն Խաչատրյանը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ավետիք Հարությունյանը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Կառլեն Խաչատրյանը: Նա հայտնեց, որ տարեկան մեկ անգամ կազմակերպվող նման համաժողովների միջոցով փորձ կարվի ավելի շատ երիտասարդների ներգրավել միջխորհրդարանական շփումներում: Երիտասարդները, ըստ Կառլեն Խաչատրյանի, այդ համաժողովներում հնարավորություն կունենան իրենց տեսակետները ներկայացնելու:
Երիտասարդական խորհրդարանի նախագահի հավաստմամբ՝ ցանկություն կա այդ համաժողովները կազմակերպելու ոչ միայն ՌԴ-ում, այլև՝ այլ երկրներում, որպեսզի հայ երիտասարդներն ամեն ինչ չկրկնօրինակեն ՌԴ-ից: Այդպիսով նրանք հնարավորություն կունենան ծանոթանալու նաև այլ երկրների մշակույթներին: Կառլեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ այդ նպատակով քննարկումներ և բանակցություններ են վարում նաև երիտասարդական հասարակական կազմակերպությունների հետ:
Ուսումնասիրելով այլ երկրների փորձը՝ Կառլեն Խաչատրյանը եկել է այն համոզման, որ ՌԴ-ն և Բելառուսը ունեն զարգացած պառլամենտարիզմի փորձ, որոնց հետ էլ պետք է ՀՀ ԱԺ երիտասարդական խորհրդարանը համագործակցի սերտորեն:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1947

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ