Այս պահին խորհրդարանական մեծամասնության ու ընդդիմության ներկայացուցիչներն աշխատում են հայտարարության տեքստի վրա: Այս մասին լրագրողներին իրազեկեց Հովիկ Աբրահամյանը` հավելելով, որ եթե համաձայնության գան, արտահերթ նիստ կկազմակերպեն ու հետընտրական իրավիճակը կքննարկեն: Ինչ վերաբերում է համայնքապետերի ու մարզպետների հրաժարականներին, խոսնակը շեշտեց. «Մենք շատ լավ ցուցանիշով հաղթել ենք: Համամիտ չեմ, որ եթե մի համայնքում պարտվել ենք, համայնքապետը կամ քաղաքապետը պիտի հրաժարական տա: Մեր կուսակցությունը դրան դեմ է, որովհետև դա չի նշանակում, որ համայնքապետն է մեղավոր, որ մեր թեկնածուն պարտվել է: Այդ խնդիրները մենք հետագայում կքննարկենք»,- ասաց Աբրահամյանը` հընթացս իր վրայից գցելով պարտության պատասխանատվությունը, քանի որ, ըստ էության, ինքն է կոորդինացրել ողջ աշխատանքը:
Ի դեպ, զարմանալիորեն այս անգամ Հովիկ Աբրահամյանը խուսափեց ԲՀԿ-ի հայտարարությունը մեկնաբանելուց:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ