Մի անգամ մի տիրակալ հրամայեց հավաքել իմաստուններին, որպեսզի նրանք որոշեն` որն է մարդու մարմնի ամենակարևոր մասը: Էնդոկրինոլոգը հայտարարեց, որ ամենակարևորը ներքին սեկրեցիոն գեղձերն են, քանի որ նրանք կարգավորում են օրգանիզմի բոլոր ֆունկցիաները: Նյարդաբանն ասաց` սիրտը, որովհետև առանց սրտի գեղձերը չեն աշխատի: Դիետոլոգն ասաց` ստամոքսը, որովհետև առանց սննդի սիրտը բաբախելու ուժ չի ունենա: Ամենաիմաստունը լուռ լսում էր: Համաձայնության չգալով` նրանք ցանկացան իմանալ ամենաիմաստունի կարծիքը:
«Բոլոր այդ օրգանները կյանքի համար կարևոր նշանակություն ունեն,-ասաց նա:-Եթե մեկնումեկը չաշխատի, մարմինը կմեռնի: Այնուհանդերձ, ամենակարևորը խողովակն է, որ միացնում է լսողությունը խոսքին: Եթե այդ խողովակը վնասվում է, մարդը սկսում է խոսել այն մասին, ինչ չի լսել, այդպիսով ոչ միայն նրա մարմինն է մեռնում, այլև հոգին է դատապարտվում հավերժ տանջանքի»: