Առատ ձյան տեղումների պատճառով ավելի քան 400 հազար մարդ ԱՄՆ-ում մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Տարերքից տուժել է 13 նահանգ՝ Նեբրասկան, Արկանզասը, Լուիզիանան, Տեխասը, Կանզասը, Ալաբաման և այլն։ Օդերևութաբանների տվյալներով՝ որոշ տեղերում գրանցվել են ամսական նորմայի չափ տեղումներ։ Ձյունն ուղեկցվում էր ուժեղ քամիով, որը տապալել է հարյուրավոր ծառեր։