Այսօրվա մեր գահավիժումը մի կողմից պատահական բան չէր, մյուս կողմից էլ մի օրվա բան չէր, սրա հիմքերը շատ վաղուց կային, պարզապես մեր հարաբերական հավասարակշիռ վիճակը միարժեքորեն պայմանավորված էր ռուսների շահագրգիռ ներկայությամբ։
Գիտությունը և հատկապես հումանիտար-հասարակագիտական գիտությունները կտրվել են իրականությունից, սավառնում են երկնքում, գերհագեցած են հրաշք գաղափարներով, փայլում են ամեն ինչում, բացի կիրառական նշանակությունից:
Որևէ երկրի նորմալ զարգացման առաջին պայմանը տվյալ երկրի հզորությանը և պոտենցիալին համապատասխան նպաստավոր միջավայրի ստեղծումն է։
Միջավայր ասվածն էլ մի այնպիսի բան է, որի որոշակի հզորության կամ մակարդակի ինչ-որ չափից վերև զարգացում ու առաջընթաց հնարավոր է կազմակերպել, իսկ այդ չափից ներքև նման բանը անհնարին կլինի...