Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Հունաստանում կարծես կառավարություն է ձևավորվում

Հունաստանում կարծես կառավարություն է ձևավորվում
20.06.2012 | 18:31

Հունաստանի երեք կուսակցություն պայմանավորվածություն է ձեռք բերել կառավարություն ձևավորելու հարցում: Այդ մասին հայտարարել է ձախ կենտրոնամետների առաջնորդ Էվանգելոս Վենիզելոսը:
Աջ կենտրոնամետ «Նոր ժողովրդավարություն», ձախ կենտրոնամետ ՊԱՍՕԿ և «Ժողովրդավարական ձախ ուժեր» կուսակցությունները պայմանավորվել են սկսել բանակցությունները Եվրամիության հետ պաշտոնական Աթենքին վարկի տրամադրման համաձայնագիրը վերանայելու ուղղությամբ:
Նշենք, որ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ արձանագրած «Նոր ժողովրդավարություն» կուսակցության ղեկավարը ստացել էր կառավարություն ձևավորելու եռօրյա մանդատ, որի ժամկետը լրանում է այսօր:

Դիտվել է՝ 2114

Մեկնաբանություններ