09.07.2013|
17:49
«Եթե միմամիտ լինենք, կարող ենք ասել, որ Աուրելիա Գրիգորիուն լավ համոզված է եղել իր ասածի մեջ: Եթե իրատես լինենք, կասենք, որ իրեն մի լավ կաշառել են: Սակայն այս ամեն ինչ-որ առումով վկայում է այն մասին, որ եթե Հայաստանում նա նման բան կարողացել է ասել, ապա Ադրբեջանում հակառակի մասին խոսել չի համարձակվի: Այս առումով կարևոր է, որ առնվազն այն շրջանակները, որոնքմասնակցում էինայդ հանդիպմանը, կամ առհասարակ Հայաստանում անցկացվող միջոցառումներին, իրականում տեսնեն Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հիմնական տարբերությունը նման հարցերում: Չենք պնդում, որ Հայաստանում դրախտ է, և ամեն ինչ սքանչելի է, սակայն նման հարցերում տարբերությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև մեծ է»: