23.07.2013|
17:51
Կառավարման փորձագետ Հարություն ՄԵՍՐՈԲՅԱՆԻ ձևակերպմամբ` Հայաստանի տնտեսական դաշտում կատարվող թանկացումներն ուղղակի ավազակություն են: «Հայաստանը մարդկանց աչքում արհավիրք է`ցունամի, երկրաշարժ: Մի առավոտ աչքերդ բացում ես` մի օյին բերում են գլխիդ»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց նա` հավելելով, որ փոխանակ պետությունը մարդկանց հոգսն ու պրոբլեները թեթեևացնելու, դեռ մի բան էլ ինքն է խնդիրներ ու դժվարություններ ստեղծում. «Հայաստանը իր քաղաքացիների նկատմամբ պարտավորությունները չի կատարում...Մարդիկ պետություն են ստեղծում, որ իրենց հոգսը թեթևացնի, իսկ մեզ մոտ պրոբելմներ է ստեղծում մեր պետությունը: Բոլոր հարցերը իշխանությունների կողմից պետք է թափանցիկ կերպով լուծվեն, մինչդեռ նման պարագայում չկան հստակ հաշվարկներ»: