Շուրջ 15 տարի, ամեն առավոտ Աստվածաշունչ եմ կարդում: Այսօր բացում եմ Աստվածաշունը և պատահական կարդում Բ Կորնթացիների 14, 15 խոսքերը.
«Որովհետև սատանան ինքն էլ է կերպարանավորվում որպես լույսի հրեշտակ: Եվ տարօրինակ չէ, որ նրա սպասավորներն էլ կերպարանավորվեն որպես արդարության սպասավորներ: Նրանց վերջը կլինի ըստ իրենց գործերի»:
Տա Աստված, որ խավարի քողն ընկնի մեր ազգի աչքերից և իրապես ճանաչեն սատանային ու նրա սպասավորներին:
Վահան Հովհաննիսյան