Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Դատարկախոսության հեղեղ, որ մեր թուլության բացահայտ նշաններից է

Դատարկախոսության հեղեղ, որ մեր թուլության  բացահայտ նշաններից է
27.03.2024 | 17:16

Իմաստազուրկ բառային ակրոբատիկայի ու դատարկախոսության հեղեղը, որը նաև մեր թուլության ամենից բացահայտ նշաններից մեկն է, գործին օգնել չի կարող։

Գործին կարող է օգնել միայն իրական ուժը, որից բառային ակրոբատիկայի կրողները տեսականորեն անգամ հեռու են։

Եվ ոչ միայն այդ հեղեղը գործին օգնել չի կարող, այլ կարող է նաև վնասել, քանի որ դրա տևականորեն անարդյունավետ լինելը նաև հուսահատեցնող է։

Բացի դրանից, անհանգստացնող է նաև այն հանգամանքը, որ անզորությունից ծնված համատարած դատարկախոսությունը, ինչպես կար, այնպես էլ շարունակվում է, առանց որակապես որևէ թարմ ու նոր միտք կամ մոտեցում ծնելու հասարակական կյանքում։

Մի հանգամանք, որը որոշակի կասկածներ է ծնում նաև մեզնում իրական հասարակական կյանքի լինել չլինելու մասին։

Մինչև ե՞րբ մենք չպետք է կարողանանք հասկանալ, որ կյանքի իրական ընթացքը բազմաթիվ բացահայտ ու անբացահայտ ուժերի փոխազդեցության արդյունք է։

Ուժն ու նաև ուժին համարժեք խելքն են միասին ծնում դրական արդյունք՝ եղած տարբեր ռեսուրսների ռացիոնալ կառավարման միջոցով։

Այս ամենով հանդերձ, մեր ամենաթույլ կողմը մնում է իրական հասարակական կյանք չունենալը և ոչ միայն չունենալը, այլ նաև չհասկանալը, որ դա բնական ռեֆլեքսի նման մի բան է, որը ունես կամ չունես։

Սա է հիմնական պատճառը, որ մեր ճակատագրում օտար ուժերի դերը եղել է և մնում է վճռական։

Ներկայում էլ, այդ օտար ուժերի դասավորությունը, աշխարհաքաղաքական պարադիգմային փոփոխության պատճառով, իր մեջ շատ անորոշություններ է պարունակում, որով էլ պայմանավորված են մեր ապագայի հետ կապված անորոշությունները։

Հենց այդ անորոշություններն ու դրանք սանձելու մեր անճարակությունն էլ ծնում են մեր բազմաբովանդակ դատարկախոսություններն ու բառային ակրոբատիկան։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1877

Մեկնաբանություններ