ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Կարլսոնն իրավացի է՝ Բայդենն ԱՄՆ- ին ներքաշում է Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի հետ պատերազմների մեջ

Կարլսոնն իրավացի է՝ Բայդենն ԱՄՆ- ին ներքաշում է Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի հետ պատերազմների մեջ
12.03.2024 | 21:42

Աշխարհը երբեք այսքան մոտ չի եղել միջուկային հակամարտությանը

Եկեք անկեղծ լինենք. մեզանից քանի՞սն են երանի տվել այն սերնդին, որն աշխարհ եկավ անցյալ դարի 30- ական թվականների երկրորդ կեսին, բռնաճնշումների տարիներին և Հայրենական մեծ պատերազմի ժամանակ դեռ չհասկացող երեխա էր, պատերազմին հաջորդած տարիներին կայուն, ապահով, պաշտպանված, գնալով բարեկեցիկ երկրում էր ապրում, խորհրդային տարիներին, ինչպես ասում են, կյանք տեսավ, իսկ վերջին տարիներին հայերիս պատուհասած ներքին և արտաքին աղետները, ինչպես նաև աշխարհում նոր և անհամեմատ աղետալի պատերազմի վտանգով հղի ներկայիս պայթյունավտանգ վիճակը չտեսավ:

Այսօր Երրորդ համաշխարհային պատերազմի, մարդկությանը բնաջնջող միջուկային պատերազմի միանգամայն իրական ու գնալով ահագնացող վտանգի մասին խոսում են ինձանից շատ ավելի իրազեկ ու գիտուն մարդիկ՝ երկրների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակավոր քաղաքական, պետական, կրոնական, հասարակական գործիչներ, ռազմական փորձագետներ, ռազմական, քաղաքական վերլուծաբաններ, հեռուստամեկնաբաններ, լրագրողներ:

Համաշխարհային հռչակ ունեցող ամերիկյան լրագրող, քաղաքական մեկնաբան, վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մեծ հնչեղություն ստացած հարցազրույցի հեղինակ Թաքեր Կարլսոնը մարտի 7- ին հայտարարել է, որ Բայդենն ԱՄՆ-ին ներքաշում է Ռուսաստանի հետ պատերազմի մեջ: Մեկնաբանելով Կոնգրեսում ԱՄՆ- ի նախագահ Ջո Բայդենի ելույթը՝ «Երկրի վիճակի մասին» ամենամյա ուղերձը, Կարլսոնը, ТАСС- ի տեղեկացմամբ, ասել է, որ Բայդենն ԱՄՆ-ին ներքաշում է Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի հետ պատերազմների մեջ, և որ աշխարհը երբեք այսքան մոտ չի եղել միջուկային հակամարտությանը:

«Ինչու՞ են նրանք (Բայդենը և Սպիտակ տան նրա վարչակազմը.- Ա.Հ.) պահանջում դա։ Ինչու՞ Ռուսաստանի հետ պատերազմն ամենակարևորն է,- ընդգծել է Կարլսոնը:- Եթե նայենք թվերին կամ քարտեզին, ակնհայտ չէ, որ Ռուսաստանը կդառնա Ամերիկայի գլխավոր թշնամին։ Կան այլ թեկնածուներ»:

Եվ հենց այստեղ, դրսևորելով զարմանալի խորագիտություն, ամերիկյան լրագրողը միանգամայն ճիշտ ենթադրություն է կատարել՝ «Գուցե դա այն պատճառով է, որ Ռուսաստանը աշխարհի ամենամեծ քրիստոնյա երկիրն է», ընդ որում, առաջինը նշելով հենց այդ ենթադրությունն ու, կարծում ենք, ամենահավանականը համարելով հենց դա:

Այո՛ և կրկին այո: Նախկինում արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ Ռուսաստանի դեմ ՈՒկրաինայի միջոցով, իսկ որոշ դեպքերում և առումներով նաև անմիջակա՛նորեն վարվող ԱՄՆ- ի և նրա գլխավորած հավաքական Արևմուտքի պատերազմը՝ ՌԴ- ին ռազմավարական պարտության մատնելու պաշտոնապես հայտարարված նպատակադրմամբ, նախ և առաջ արժեհամակարգային պատերազմ է: Այն պատերազմ է քրիստոնեական հոգևոր-բարոյական արժեհամակարգի և այն կրող ու պաշտպանող աշխարհի ամենամեծ քրիստոնյա երկրի, ընդ որում, իր բնակչության մեծամասնությամբ ուղղափառ հավատք դավանող երկրի դեմ, աշխարհում միակ երկրի, որի ղեկավարն ավանդական արժեքները հրապարակավ անվանել է կյանքի, կեցության հիմք: Եվ ներկայիս պատերազմն այս ամենից հետո նոր միայն պատերազմ է բնական պաշարների, տարածքի և այդ պատերազմից ֆինանսական օգուտներ ստանալու համար:

ԱՄՆ-ը Սատանայի ծառաների՝ ջհուդամասոնների հիմնած պետությունն է, ինչը հիմնավորող բոլոր ապացույցները կան: Միացյալ Նահանգների ղեկավարությունը, իր եվրոպական մանկլավիկների հետ միասին, օրենսդրորեն ու գործնականում կանաչ լույս է վառել ԼԳԲՏ- ների, զոոֆիլների, մյուս այլասերվածների ու նրանց քարոզչության, արյունապղծության ու մանկապղծության, իբր քրիստոնեական հանդես եկող, բայց իրականում հակաքրիստոնեական քայքայիչ, ամբողջատիրական աղանդների և նույնիսկ սատանայապաշտների ու սատանայապաշտության առջև:

Ավելին՝ ԱՄՆ- ի ղեկավարությունը ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև իր եվրոպական մանկլավիկների հետ, երբեմն էլ նրանց միջոցով ԱՄՆ- ից դուրս պաշտպանում և առաջ է մղում այլասերվածներին, նրանց քարոզչության և այլասերման քարոզի «իրավունքը», կրոնական ազատությունների անվան տակ հիշյալ աղանդների քայքայիչ գործունեության «իրավունքի» օրենսդրական ամրագրումը, ինչպես նաև այլ պետությունների թելադրում, պարտադրում է այլասերվածների պղծության օրենսդրության ընդունումը:

Բայդենի և Սպիտակ տան նրա վարչակազմի կողմից ԱՄՆ-ին Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի հետ պատերազմների մեջ ներքաշելու վերաբերյալ Կարլսոնի հաջորդ ենթադրությունն էլ հետևյալն է.

«Գուցե այն պատճառով, որ նրանք (ԱՄՆ- ի քաղաքական շրջանակները.- Ա. Հ.) շահույթ են ստանում պատերազմից,- ասել է լրագրողը և հավելել.- Դա, իհարկե, ճիշտ է: Կարող են լինել նաև այլ պատճառներ»։

«Եվ մենք գիտենք, որ Ռուսաստանի դեմ պատերազմը միակը չի լինի նրանցից, որոնց մենք կմասնակցենք,- շարունակելով իր խոսքը, ասել է Կարլսոնը:- Այն չի լինի միակը նրանցից, որոնք Բայդենը հայտարարեց այսօր երեկոյան: Բայդենը նաև հայտարարել է երկրին, որ մենք ցամաքային ուժեր կունենանք Գազայի հատվածում։ Ըստ էության, նա խոստովանեց դա: Իրականում ամերիկյան ուժերն այնտեղ են գտնվում ամիսներ շարունակ: Որ փուլում ենք հաղթելու: Որն է այդտեղ նպատակը: Ամերիկացիների կյանքը ռիսկի է ենթարկվելու…

Նպատակն ԱՄՆ-ին ևս մեկ պատերազմի մեջ ներքաշելն է արտերկրում։ Դա չի կարող օգնել ԱՄՆ- ին։ Դա միայն կվնասի մեզ։ Դա արդեն վնասում է մեզ։ Եվ մենք դա անում ենք ոչ թե նրա համար, որ դա օգտակար է մեզ համար, այլ այն պատճառով, որ դա պահանջում են օտարերկրյա շահերը։ Ամերիկան օգտագործում են, դա եղել է այնքան հաճախ: Եվ դրա հետևանքն այն է, որ աշխարհն այժմ ավելի մոտ է միջուկային պատերազմին, քան պատմության մեջ երբևէ, ավելի մոտ է, քան կար Կարիբյան ճգնաժամի ժամանակ»:

Հինգշաբթի իր ելույթի ժամանակ Բայդենը պնդել է, որ Կիևը կարող է հաղթել հակամարտությունում, եթե Միացյալ Նահանգներն աջակցի ՈՒկրաինային և նրան տրամադրի «ինքնապաշտպանության համար անհրաժեշտ զենք»: Այս կապակցությամբ Բայդենը ԱՄՆ-ի Կոնգրեսին հերթական անգամ կոչ է արել աջակցել ՈՒկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի հատկացմանը:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 9080

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ