ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Այն ամենը, ինչ կատարվում է Գազայում, կատարվելու էր Արցախում

Այն ամենը, ինչ կատարվում է Գազայում, կատարվելու էր Արցախում
07.11.2023 | 06:54

Փաստացի ապացուցվում է, որ միջազգային հանրություն կոչվածը լավ էլ համաձայն է գենոցիդի միջոցով հարցերի լուծմանը։

Այն ամենը, ինչ կատարվում է Գազայում, կատարվելու էր Արցախում, եթե մնային։ Ու բոլորը լուռ նայելու էին։ Հա, անկապ ու անօգուտ հայտարարություններ կանեին, և վերջ։ Ոչ մի օգնություն չէր լինելու։

Մենք դեռ նեղանում ենք ամերիկացուց, ֆրանսիացուց, ռուսից։ Բա էդ պաղեստինցիներն ի՞նչ ասեն, որ նույնիսկ Եգիպտոսը չի թողնում, որ անցնեն սահմանն ու փրկվեն։

Իսկ ՀԱՄԱՍ կոչվածը, որին իրականում թելադրում են հենց Նաթանյահուն և Էրդողանը, տեսնես ունի՞ պատասխան, թե ինչու՞ հարձակվեց, երբ ցանկացած մարդ գիտեր, որ Իսրայելը անհամարժեք պատասխան է տալու այդ հարձակմանը։

Փաստորեն, աշխարհը որոշել է այդպիսի հակամարտությունները վերացնել։ Արցախն էր, հիմա՝ Պաղեստինը, հետո երևի Թայվանը կլինի։

Որոշել են ու անում են։ Ու դժվար թե կա մեկը, ով կկարողանա դրա դեմն առնել։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 2641

Մեկնաբանություններ