ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 
  • Պայթյուն՝ Քաբուլում

    Պայթյուն՝ Քաբուլում

    09.03.2013| 12:45
    Այսօր առավոտյան Քաբուլում՝ Աֆղանստանի պաշտպանության նախարարության շենքի մոտ, պայթյուն է որոտացել։ Նշենք, որ այս օրերին Աֆղանստանում է գտնվում ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը։
  • Քենիատան հաղթել է նախագահական ընտրություններում

    Քենիատան հաղթել է նախագահական ընտրություններում

    09.03.2013| 12:44
    Քենիայի փոխվարչապետ Ուխուրու Քենիատան հաղթել է նախագահական ընտրությունների առաջին փուլում։ Քենիատան ստացել է 50,03 տոկոս ձայն։ Քվեարկության պաշտոնական տվյալները հայտնի կդառնան արդեն այսօր։
  • Մադուրոն երդվեց ու դարձավ Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար

    Մադուրոն երդվեց ու դարձավ Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար

    09.03.2013| 12:42
    Տեղի է ունեցել Վենեսուելայն փոխնախագահ Նիկոլաս Մադուրոյի երդմնակալության արարողությունը։ Այդպիսով նա դարձել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։ Ուրբաթ օրը տեղի էր ունեցել նախագահ Ուգո Չավեսի թաղման արարողությունը։
  • ԿԺԴՀ-ն խզել է Հարավային Կորեայի հետ կնքված չհարձակման պայմանագիրը

    ԿԺԴՀ-ն խզել է Հարավային Կորեայի հետ կնքված չհարձակման պայմանագիրը

    08.03.2013| 13:36
    Ի պատասխան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված նոր տնտեսական և ֆինանսական պատժամիջոցների՝ Փհենյանն այսօր չեղյալ է հայտարարել Հարավային Կորեայի հետ չհարձակման վերաբերյալ բոլոր համաձայնագրերը։
  • Թունիսի վարչապետը կներկայացնի կառավարության կազմը

    Թունիսի վարչապետը կներկայացնի կառավարության կազմը

    08.03.2013| 13:34
    Թունիսի նոր վարչապետը հայտարարել է, որ երկարատև խորհրդակցություններից հետո իրեն վերջապես հաջողվել է համաձայնություն կնքել կառավարության կազմի վերաբերյալ։ Համաձայնության մանրամասները վարչապետ Ալի ալ Արեյդը նախագահին կներկայացնի այսօր։
  • Մոսկվան չի պահանջի Ասադի հրաժարականը

    Մոսկվան չի պահանջի Ասադի հրաժարականը

    08.03.2013| 13:26
    Ներկայում չկա որևէ հնարավորություն, որ Մոսկվան Սիրիայի նախագահ Բաշար Ասադին կառաջարկի հրաժարական տալ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ BBC-ին տված հարցազրույցում Լավրովն ասել է, որ Ռուսաստանը չի զբաղվում ռեժիմների փոփոխման խաղերով։
  • Ոչինչ հենց այնպես չի լինում

    Ոչինչ հենց այնպես չի լինում

    07.03.2013| 22:19
    ԵՄ էմիսարների այս ի՜նչ աժիոտաժ է հայոց մեջ` մեկ օրվա ընթացքում: Գերմանիայի Բունդեսթագի նախագահ, Լիտվայի արտգործնախարար. Հ/Կ-ում ԵՄ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորն, Վրաստանի Պնախարար Ալասանիա... Մոլորակների հայաստանյան այս շքերթը եզրափակում է հեռվից` ոչ անհայտ Ժոզե Մանուելը: Բարոզոն: Ուշադիր լինենք:
  • Վենեսուելան հրաժեշտ է տալիս Չավեսին

    Վենեսուելան հրաժեշտ է տալիս Չավեսին

    07.03.2013| 13:55
    Հազարավոր մարդիկ են դուրս եկել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակաս՝ վերջին հրաժեշտը տալու երկրի նախագահ Ուգո Չավեսին, ով երկիրը կառավարել է վերջին 14 տարիների ընթացքում։ Չավեսի աճյունը տեղադրվել է ռազմական ակադեմիայում, որտեղ այն կմնա մինչև ուրբաթ։
  • Իրաքում ԱՄՆ գումարները նպատակային չեն ծախսվել

    Իրաքում ԱՄՆ գումարները նպատակային չեն ծախսվել

    07.03.2013| 13:54
    Իրաքը վերականգնելու ԱՄՆ ջանքերը, չնայած ծախսած 60 միլիարդ դոլարին, չեն հանգեցրել երկրում իրավիճակի էական բարելավման։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Կոնգրեսի համար պատրաստված զեկույցում։ Ըստ այդ փաստաթղթի՝ մոտ 8 միլիարդ դոլար անիմաստ է ծախսվել։
  • Սիրիայի հիվանդանոցների մեկ երրորդը չի գործում

    Սիրիայի հիվանդանոցների մեկ երրորդը չի գործում

    07.03.2013| 13:51
    «Բժիշկներ առանց սահմանների» բարեգործական կազմակերպությունը հայտարարել է, որ Սիրիայի առողջապահության համակարգը, ըստ էության, փլուզված է։ Կազմակերպության տվյալներով՝ պետական հիվանդանոցների մեկ երրորդը փլուզված է կամ էլ՝ փակված։ Այն բժիշկները, ովքեր փորձում են բուժօգնություն ցուցաբերել վիրավոր ապստամբներին, ընկալվում են որպես պետության թշնամիներ։