Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Քաղաքականությունը փորձ է, կենսափորձ ու ճանաչողություն

Քաղաքականությունը փորձ է, կենսափորձ ու  ճանաչողություն
05.02.2024 | 07:28

Քաղաքագիտությունը դա գիտության, գիտելիքների, փորձի ու մշտապես ուսումնասիրությունների համախումբ է, որը հնարավորություն է տալիս հասկանալ, գտնել, կանխատեսել սցենարներ, գտնել դրանցից առավել հավանականը...

Քաղաքագիտությունը նաև հաշվարկ է` չսխալվելու կամ շատ քիչ սխալվելու և ռիսկի չդիմելու։ Չհիմնավորված ռիսկերից խուսափել ամեն գնով ու պահել եղածը...

Քաղաքականությունը նախ և առաջ ներքին ինտուիցիան է, մի բան, որը քո ներսում է ու ամենավաղ հասակից դու զգում ես, դու հասկանում ես, դու խաղում ես ու խաղում ես լավ, բոլորից ավելի լավ։

Դու չես սխալվում գաղափարների հարցում, ճամբարներ ընտրելիս չես սխալվում, որովհետև հենց դու ես ճամբարը ու այլ ճամբարում լինել չես կարող։

Քաղաքականությունը փորձ ու կենսափորձ է, ճանաչողություն է` ճանաչել մարդուն, ճանաչել հենց քո մարդկանց, նրանց մտահոգությունները, խոհերը, նրանց «պետք»-երը:

Քաղաքականությունը նաև ռիսկի մեծ գործոն է` հաղթահարել կորցնելու վախը և ընտրել խելամիտ նվաճումը։

Այս երկուսի համադրումը` ուժ է, կառավարման արվեստ` ինչպես ճշգրիտ ռիսկերը շրջանցելով հասնել նվազ կանխատեսելի հնարավորություններին։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1943

Մեկնաբանություններ