Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Երբ երկրիդ ղեկավարը «խարիզմատիկ մեսիա» է անգամ թշնամու համար

Երբ երկրիդ ղեկավարը «խարիզմատիկ մեսիա» է անգամ թշնամու համար
30.01.2024 | 12:35

Վանգայություն չէ կանխորոշել գործող իշխանությունների, մասնավորապես, «ֆենոմենալ» վարչապետի յուրաքանչյուր հաջորդ ասելիքն ու անելիքը:

Սենսացիաների, ավանդական դարձած պարադոքսների, նոնսենսների ու վայրիվերումների շարքից է ինչպես՝ Սահմանադրության, Հռչակագրի, պետական խորհրդանիշների փոփոխման, ինչու չէ դրանց չեղարկման հարցը, այնպես էլ «4-րդ հանրապետության» ստեղծման մասին վերջինիս հայտարարությունը:

Քանզի վերջերս է պարզվել, որ այսօրվա բոլոր աղետների ու ձախողումների էվրիկա-պատճառները՝ «նախկիններից» ժառանգած պետական համակարգն ու պետականության հավաքական ատրիբուտներն են:

Այնպես որ, այսօրվա համաժողովրդական «կուտուտելիքը» պետք է դառնա «չորրորդ հանրապետության» անզուգական թեզը, որն իբր անբեկանելի է և չունի այլընտրանք, ինչպես նաև՝ «հանուն արդարության» նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման հրամայականը:

Իհարկե, «ժողորդավարական բաստիոնը» գավառական շուստրիություններով լեցուն ֆանտաստիկ ու էքստրավագանտ արդարացումներ ու «ինտրիգային բլեֆներ» ինչքան ասես կմատուցի, որպեսզի ապացուցի, որ այս «էքսպերիմենտները» սեփական կամարտահայտության ու ցանկության արդյունք են, այլ ոչ թե «կիրթ ու կառուցողական» Ալիևի քմահաճույք-պահանջը:

Համենայն դեպս, թող փորձեն, փորձը փորձանք չէ, բայց և ժողովուրդը միամիտ չէ:

Չնայած՝ դա էլ հարաբերական է:

Դե իսկ Ալիևն իր հերթին՝ ամեն ինչը հաշվարկած գնում է ընտրությունների:

Արցախում, ըստ իրենց ձևակերպման՝ «Օկուպացիայից ազատագրված տարածքներում» ընտրատեղամասերի ստեղծման ու գործարկման աշխատանքներն արդեն իսկ ավարտված են:

Ստեփանակերտում Արցախի նախագահական նստավայրը վերածվել է ընտրատեղամասի:

Թե ինչ է դրանով ծրագրում անել Ալիևն ու ինչի՞ համար են նախագահական ընտրությունները՝ ասել եմ բազմիցս:

Թե ինչ է անում վարչապետ Փաշինյանը և թե ի՞նչ կտա կամ ինչերի՞ց կձերբազատի իրեն հավանական խորհրդարանական ընտրություննեը՝ դժվար չէ կռահել:

Անհերքելի փաստը մեկն է՝ ամեն ինչ կանխորոշված ու սինխրոնիզացված է:

Փաստ է նաև այն, որ նոր սահմանադրության ընդունման համար վերջինիս անհրաժեշտ է մոտ 680 հազար «այո»-ի քվե, որն այս պահին, օրեցօր սպառվող իր լեգիտիմության ու գահավիժող անվստահության պայմաններում խիստ անիրատեսական է:

ՈՒստի կարելի է պնդել, որ այս գործընթացը ենթակա է տապալման, թեպետ, այդուհանդերձ, նա կանգնած է պարտադրված դիլեմայի առջև:

Դե իսկ մնացյալ արկածախնդրությունների, խարդավանքների ու դեստրուկտիվ քայլերի պատասխանը կտա նորին մեծություն ժամանակը:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1507

Մեկնաբանություններ