Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Մեր թշնամիներն ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանում մեռնի դիմադրության ցանկացած օջախ

Մեր թշնամիներն ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանում մեռնի դիմադրության ցանկացած օջախ
11.12.2023 | 08:39

Եթե ռազմական սպառազինությունը խնդիրներ է լուծում տեղում, ապա տեղեկատվական և կենսաբանական զենքերը խնդիրներ են լուծում բազմամակարդակ հարթության վրա։ Սրանք ազդում են ոչ միայն և ոչ այնքան նույն պահին, որքան իրենց ազդեցությունը թողնում են երկարաժամկետ հեռանկարում` քայքայելով տվյալ հասարակության, սոցիալական խավի, հասարակական որևէ շերտի դիմադրողունակությունը և դարձնելով խոցելի ու անօգնական արտաքին մարտահրավերների առաջ։

Այսօր Հայաստանում ովքե՞ր են ստեղծում «տեղեկատվական հոսքեր», ինչի՞ն են ուղղված այդ տեղեկատվական հոսքերը, ի՞նչ դրական կամ բացասական էմոցիաներ են առաջացնում հասարակության մեջ, ի վերջո, ի՞նչ աստիճանի ներքին լարվածություն և պառակտում է առաջանում հասարակության մեջ։

Ահա այս հարցերի իրական պատասխաններն են, որոնք կարող են ուղղորդել, թե ինչպես պետք է պաշտպանվել այսպիսի տեղեկատվական հարձակումներից։ Հակառակ դեպքում, հասարակության տարբեր խմբեր ակամայից վերածվում են այս տեղեկատվական ռումբերի բռնկիչը (запал)։

Իսկ ինչո՞ւ են հենց հիմա Հայաստանում սկսվել տեղեկատվական գրոհներ։

Պատճառը կարող է լինել այն, որ այժմ որոշ ուժերի առավել անհրաժեշտ է բարոյական և այլ հարթության վրա պառակտել հասարակայնությանն առաջիկա ինչ-ինչ իրադարձությունների համար, որոնք պետք է չարժանանան դիմադրության։

Ես վստահ եմ, որ առաջիկայում մեզ սպասում են ծանր օրեր, և վստահ եմ, որ մեր թշնամիները հիմա ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանում մեռնի դիմադրության ցանկացած օջախ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2156

Մեկնաբանություններ