Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իրանական բանակի գլխավոր հրամանատար Մոհամմադ Բաղերին, ի պատասխան Թեհրանում Իսմայիլ Հանիեի սպանության, ասել է, որ սիոնիստները կզղջան Հանիեի սպանության համար՝ նշելով, որ վրեժխն անխուսափելի է։ IRNA-ի հաղորդման համաձայն, նա շեշտել է, որ Իրանն ու դիմադրության առանցքն արդեն ուսումնասիրում են՝ ինչպես վրեժ լուծել Հանիեի սպանության համար։ «Սա անպայման լինելու է»,- ընդգծել է Բաղերին։               
 

Նվազագույն հարգանք՝ հայրենակցի նկատմամբ

Նվազագույն հարգանք՝ հայրենակցի նկատմամբ
21.11.2023 | 06:55

Ընդամենը 2 ամիս առաջ մենք ամբողջովին կորցրինք Արցախը, զոհվեց առնվազն 300 հայ, պայթյունի զոհ դարձավ ևս այդքան հայ, իսկ Հայաստանում ակտիվորեն պատրաստվում են Նոր տարվա ճոխ միջոցառումներին։

Լավ, հասկանում եմ, կյանքը առաջ է գնում, բայց կարելի՞ է տարբերվել այն անասունից, որի հորթին երեկ մորթել են, իսկ այսօր ինքը հանգիստ որոճում է դաշտում։

Գոնե կարելի՞ է նվազագույն հարգանք ունենալ տեղահանված 150.000 հայերի նկատմամբ, ովքեր կորցրել են ծննդավայր, տուն, ունեցվածք, հարազատների գերեզմաններ, ընդամենը օրեր առաջ են հուղարկավորել իրենց հայրերին ու որդիներին, եղբայրներին։ Գոնե կարելի՞ է մի քիչ բարոյական լինել ու ցավակից լինել հայրենակցի նկատմամբ։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2805

Մեկնաբանություններ