ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Մենք սրան էինք արժանի…

Մենք սրան էինք արժանի…
16.10.2023 | 12:16

Դառը իրականությունից վերածնունդ…

Կուզեք ասելիքս ու վարքս որակեք որպես էմոցիոնալ պոռթկում, սենտիմենտալիզմ, նյարդային ջղաձգում, անճարության հոգու ճիչ, վրեժի ծարավ՝ ինձ համար միևնույն է:

Ինչպես ուզում եք, այնպես էլ անվանեք:

Սթափ, գիտակցված ու ամենայն պատասխանատվությամբ, դեռևս համեստ ու սահմանափակ հնարավորություններովս հանդերձ ասում եմ.

այսպես չի՛ մնալու…

Այսպես չե՛մ թողնելու, որ մնա:

Չգիտեմ դուք ինչպես, բայց ես չեմ համակերպվելու, չեմ հանդուրժելու այսօրվա իրականությունը:

Չեմ ապրելու պարտվածի, մեղկի, ճարահատյալի, նվաստացածի, ստորացվածի, մազապուրծի, դեգերողի ու կամազուրկի բարդույթով:

Դա իմը չէ:

Ընկճախտն ու հիասթափությունը՝ ևս:

Հետևաբար՝ ողջ ներուժս, գիտելիքներս, փորձս, կամքս ու եռանդս, ժամանակս ու էներգիաս ավելի նպատակադրված ներդնելու եմ՝ այս գաղջ մթնոլորտը, տոտալ ողբերգությունը պատվով հաղթահարելու, ոտքի կանգնելու, մեջքն ուղղելու, ճակատը պարզելու, ինքնությունը, արժանապատվությունը, արդարությունը, կորցրածը վերականգնելու համար:

Իսկ մինչ այդ՝ «սառը ցնցուղ» բոլորիս.

մենք արժանի էինք Աստծո կողմից մեզ տրված եդեմական երկրին այնքան ժամանակ, որքան ինքներս, որպես արիական ազգ ու էթնոս արժանի էինք այդ սուրբ հողին:

Կորցրեցինք հազարամյա հայրենի հողը, երբ արժանի չէինք նրան:

Երբ այսօր՝ 300 հազարանոց Մեծ Հայքից մնացել է ընդամենը 29.8 հազարը, ուրեմն մենք հազիվ էլ այդքանին ենք արժանի:

Գուցե նույնիսկ հիմա, մնացյալ 29.8-ին անգամ արժանի չենք:

Որովհետև չենք գնահատում այն, ինչ ունենք, այն ինչ մերն է ի վերուստ:

Կյանքը ցույց է տալիս, որ, ցավոք, այո՛, արժանի չենք:

Երբ հարյուրամյակներ շարունակ միայն ու միայն կորուստ էինք կրում, փոքրանում տարածքով, բայց 88-ին վերածնունդ եղավ, և այդ տարեթվից սկսած մինչ 2020 թվականը, այդքան տարածքային կորուստներից հետո հայրենիքի սահմանները ընդլայնեցինք՝ այդ օրվանից սկսած, շուրջ 30 տարի մենք արժանացանք մեր հայրենիքի մի փոքր հատվածին՝ Արցախին:

Արցախը մերն էր:

Այն անառիկ էր ու հայկական:

Մենք արժանի էինք ունենալու Արցախ և մենք այն ունեցանք:

Իսկ այսօր կյանքն ապացուցեց, որ մենք արժանի չենք այդ սուրբ հողին:

Այսօրվանից Արցախին արժանի դարձավ Ալիևը…

Նա արժանացավ մեր Արցախին իր նպատակասլացության, սկզբունքայնության, համբերության, իր իսկ հեքիաթների, երազանքների, գոյություն չունեցած «վաթանի» կյանքի կոչման շնորհիվ:

Նա արժանացավ մեր Արցախին նաև՝ մեր թողտվության, անհեռատեսության, մեր արկածախնդրության, էգոիզմի, դիլետանտության, ամբարտավանության, հաղթանակի էյֆորիայի տակ մնալու, թշնամուն թերագնահատելու, ռացիոնալիզմից ու ռեալիզմից կտրվելու, Բաքվում թեյ խմելու, մեր հավատի ու համոզմունքների, արժեհամակարգի ստորադասման պատճառով:

Այսօրվանից սկսած նա է արժանի մեր Արցախին:

Երբ մենք արժանի դառնանք՝ վերստին Արցախը մերը կլինի:

Իսկ այդ «երբը» բացառապես կախված է մեզնից:

Երբ ազգովի, յուրաքանչյուրս անհատապես գիտակցենք, որ Արցախը մերն է ու պետք է պատկանի մեզ:

Միայն մեզ, իր իրական տերերին:

Երբ ողջ էությամբ գիտակցենք, որ մենք ենք այդ հողի սեփականատերը, որին արժանացել ենք մեր ապուպապերից, որին հազարամյակներով պահել-պահպանել, փայփայել են մեր նախնիները:

Երբ գիտակցենք Արցախի կարևորությունն ու նշանակությունը, երբ կունենանք համազգային կամք այն հետ վերադարձնելու, երբ չհամակերպենք այն մտքի հետ, որ այն, ինչը մերն է չպետք է վայելի քոչվոր թշնամին:

Երբ դուրս գանք համատարած ապատիայից, երբ փորձենք ձերբազատվել այս խարանից, երբ փորձենք վերգտնել ինքներս մեզ, վերականգնել մեր հաղթանակները,

երբ արցախցու ցավն ու կորուստը համարենք անձնական ողբերգություն,

անձնական կորուստ:

Այդժամ՝ մեծ կլինի Արցախը վերադարձնելու և այնտեղ վերադառնալու հնարավորությունը:

Իսկ մինչ այդ, որքան էլ դառն է իրականությունը, անզորությունից տապակվելով, ատամներս կրճտացնելով պետք է տեսնենք, թե ինչպես են ալբանացվում Գանձասարը, Ամարասը:

Որ այսօրվանից մուղամ ու նամազի կլկլոց է լսվելու հայկական Ստեփանակերտում, Մարտակերտում, Ասկերանում, Մարտունիում:

Որ այսօրվանից Ստեփանակերտը՝ Խանքենդի է, Մարտակերտը՝ Ագդերե, Մարտունին՝ Խոջավենդ:

Որ այսօրվանից Վերածննդի հրապարակում ծածանվելու է ազերու դրոշը, փողոցներում քայլելու է ազեր ոստիկանը, որ հայի ստեղծած, արած դրածը վայլելու է քոչվոր խաժամուժը:

Եվ այս ամենը տեսնելու ենք դեռ այնքան ժամանակ, որքան պատրաստ ենք այն տեսնելու և այդ ամենին համակերպվելու:

Այսօր Արցախում տեղի ունեցածն ինձ համար անձնական ողբերգություն է:

Այսօր, Իլհամ Ալիևը Ստեփանակերտում անձամբ բարձրացրեց Ադրբեջանի դրոշը, Վերածննդի հրապարակից կրկին մատ թափ տվեց Հայաստանի ու հայ ժողովրդի վրա և անարգեց Արցախի դրոշը:

Այսօր, ես Աստծուց խնդրել եմ տալ հնարավորություն, որ ես ինքս, անձամբ պատժեմ Ալիև կոչվածին…

Որ ես անձամբ Ալիևին իջեցնեմ երկնքից, վերջինիս աչքի առաջ, իմ ձեռքերով իջեցնեմ ազերու դրոշն ու Արցախի սրտում բարձրացնեմ հայկական դրոշը:

Իրեն էլ պատմության ու աշխարհագրության համառոտ դասապատրաստումներ անցկացնեմ, փաթաթեմ իր դրոշով, ձեռքը տամ մի քանի քարտեզ ու ճանապարհեմ Բակուրակերտ:

Նա պետք է դա տեսնի, նա պետք է դա ապրի, նա պետք է անցնի դրա միջով:

Նա պետք է ապրի ու տեսնի Արցախը հայկական, հայերով բնակեցված, ուժեղ, հզոր ու անպարտ:

ՈՒ դա լինելու է:

Գալու է այդ օրը:

Անկասկած:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 4037

Մեկնաբանություններ