Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Սկզբունքային դիրքորոշում «նախկինների ու ներկաների», ակտիվ զանգվածների անելիքների մասին (արդեն առանց փակագծերի, բայց դեռևս առանց անունների)

Սկզբունքային դիրքորոշում «նախկինների ու ներկաների», ակտիվ զանգվածների անելիքների մասին  (արդեն առանց փակագծերի, բայց դեռևս առանց անունների)
02.10.2023 | 15:42

Որպես արհեստավարժ ընդդիմադիր, քաղաքականության ոլորտի հարցերում նախկիններին շարունակաբար քննադատել ու քննադատում, դատապարտել ու դատապարտում եմ հանցավոր անգործության, իսկ ներկաներին՝ հանցավոր գործունեության համար։

Ճշմարիտ ինտելեկտուալը պետք է ընդդիմախոս լինի ցանկացած, նույնիսկ իդեալականին մոտ իշխանությանը՝ հրապարակային խոստումների կատարումն ու պետականաշինության գործընթացները վերահսկելու նպատակով։

Խաղաղ, թե ցնցումներով բոլոր իշխանափոխություններից հետո եղել եմ հաղթող ճամբարում։

Խորհրդարանում (3 անգամ, 12 տարի), սկզբում զբաղեցրել եմ կառուցողական, իսկ մեծամասնության առաջին իսկ կոպիտ նահանջից հետո անհաշտ ընդդիմության դիրքերը։

Անկախության շրջանում մեր երկրի բոլոր դժբախտությունների գլխավոր պատճառն եմ համարում ընտրությունների ժամանակ ոչ թե սկզբունքների, այլ անցողիկ թեկնածուների միջից չարյաց փոքրքգույնի ընտրությունը։

Պատեհապաշտություն եմ համարում ու այդ հայտանիշով դատապարտում եմ ասպարեզում ակտիվ բոլոր քաղաքական միավորների ու նրանց արբանյակ քարոզիչների վարքագիծը, որոնք գործող իշխանության հրաժարականը պահանջելով հանդերձ արտաքին կողմնորոշումների ու այլ նմանատիպ փաստարկներով պառակտիչ քարոզչություն են իրականացնում։

Երեսպաշտություն եմ համարում ու դատապարտում եմ քաղաքական միավորների բոլոր հովանավորներին, ովքեր հետին մտքեր ունեն ու իրենց աջակցության դիմաց հաջորդ իշխանությունում նեղ խմբակային շահեր սպասարկելու նախապայմաններ են դնում։

Ներկա իրավիճակում ընդունելի եմ համարում ակտիվ զանգվածների կողմից հանուն համազգային բողոքի հնչեղության, մինչև գործող իշխանության լուծարումը տեսանելի բևեռներից չարյաց փոքրագույնի ընտրությունը։

Պահանջում եմ ձևավորել մեկ ընդդիմադիր բևեռ:

Այդ նպատակով բողոքի գործողություններ նախաձեռնողները պետք է առկա, թեկուզ սկզբունքային, բայց ժամանակավրեպ տարաձայնությունները միասին քննարկեն փակ դռների հետևում, իսկ դրանց հրապարակային արծարծումը հետաձգեն մինչև հաջորդ ընտրություններ։

Մի նմանվեք այն վարչակարգին, որի լուծարումն եք պահանջում։

Որպես տարբերակ ընդունելի եմ համարում ի լրացում միասնական պահանջի՝ միևնույն ամբիոնից հակադիր կողմնորոշումների հակիրճ ներկայացման հնարավորությունը։

Գտնում եմ, որ համախմբման այսպիսի գոծընթացի հաջողության միակ երաշխավորը կարող է լինել ոտքի կանգնած ժողովրդական զանգվածը։ Եթե շարադրված հայեցակարգն ընդունելի է, ապա սրանից շեղվող կազմակերպիչների նախաձեռնությունները բոյկոտելու ու այլ նախաձեռնության միանալու ճանապարհով զանգվածը կարող է վերահսկել համախմբման ներկայումս չկարգավորվող գործընթացը։

Պետք չէ զգուշանալ գոծողությունների ինտենսիվության ժամանակավոր անկումից. Այսպիսի շարունակությունը միևնույն է կրիտիկական էֆեկտ չի խոստանում։

Ի գործ, հայրենասեր հայրենակիցներ։

Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երևան, հոկտեմբերի 1, 2023թ.

Հ.Գ.

Վստահ եմ, որ առանց ներքին նվազագույն համաձայնության բողոքի գործողությունները ինքնաբերաբար կմարեն, ընդհանուր ակտիվ զանգվածը կնվազի, չափահաս քաղաքացիների մոտ 70 % -ի չօգտագործվող կենսական էներգիան կմնա լուսանցքում։

Նման գործընթացը հնարավոր է ուժեղ անհատների հզոր աջակցությամբ։

Հեղինակային իրավունք չեմ ակնկալում, ակտիվ մասնակցություն չեմ խոստանում։ Յուրաքանչյուրը կարող է շտկումներ կատարել այս ուղեցույցում սեփական նախասիրությամբ ու հրապարակել, իրականացնել իր անունից։

Առանց իմ մասնակցության փոխոոթյուններով հրապարակելու դեպքում իմ անունը չտալ։

Դիտվել է՝ 4407

Մեկնաբանություններ