Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

Ռուսաստանի թշնամիները չեն թաքցնում իրենց գոհունակությունը, ոմանք էլ պատրաստվում են…

Ռուսաստանի թշնամիները չեն թաքցնում իրենց գոհունակությունը, ոմանք էլ պատրաստվում են…
25.06.2023 | 22:27

ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սատարել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության (ՄՌԸ) հիմնադիր Եվգենի Պրիգոժինի գործողությունները, ում նկատմամբ ապստամբություն հրահրելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, և պնդում է, որ Ռուսաստանը վերջին իրադարձությունների ֆոնին ցույց է տվել իր «թուլությունը»:

ՈՒկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը փաստացի արդարացրել է Պրիգոժինի գործողությունները։ Այս երկու տեղեկությամբ թերևս ամեն ինչ ասված է…

Ինչպես հայտնել է CNN հեռուստաընկերությունը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հունիսի 24-ի առավոտյան կրկին տեղեկացրել են Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին:

ՌԴ ոխերիմ թշնամիներից ԱՄՆ պետքարտուղար Էնթոոնի Բլինքենը

G7-ի իր գործընկերների և Ռուսաստանի ոխերիմ թշնամիներից մեկ ուրիշի՝ Եվրամիության (ԵՄ) արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ քննարկել է Ռուսաստանում տիրող իրավիճակը:

Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ բանակցություններ է վարել Յոթնյակի ԱԳ նախարարների հետ, և տեղեկացրել ԵՄ-ում ճգնաժամերին արձագանքման կենտրոնի ակտիվացման մասին, որն ապահովում է իրավիճակի մոնիթորինգ և խորհրդատվություն:

Ի պատասխան Եվգենի Պրիգոժինի գործողությունների շուրջ ստեղծված իրավիճակը մեկնաբանելու խնդրանքին, Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչն ասել է՝ «ՆԱՏՕ- ն վերահսկում է Ռուսաստանում զարգացող իրավիճակը»:

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ մտադիր է օրվա ընթացքում Լոնդոնի դաշնակիցների հետ քննարկել Ռուսաստանում տիրող իրավիճակը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուշադիր հետևում է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հետ կապված իրավիճակին, այս մասին նշված է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ: Երկրի ԱԳՆ-ից հայտնել են, որ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան Ռուսաստանի իրավիճակի առնչությամբ կապի մեջ է Յոթնյակի խմբի երկրների իր գործընկերների հետ:

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը, իր հերթին, հայտնել է, որ Գերմանիայի կառավարությունը հետևում է ՌԴ-ում իրավիճակին:

Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնին ուշադիր հետևում է «Վագներ»- ի հետ կապված իրավիճակին:

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան կապի մեջ է Ռուսաստանի իրավիճակի վերաբերյալ Յոթնյակի խմբի երկրների իր գործընկերների հետ, հայտնել են երկրի ԱԳՆ-ից:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 8329

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ