Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Եթե «պակռիշկեն» թռնում է, մեղավորը անուղեղ վարորդն է

Եթե «պակռիշկեն» թռնում է, մեղավորը անուղեղ վարորդն է
06.03.2023 | 05:35

Հայաստանի վարչապետը Գերմանիայում դժգոհել է, թե իրեն մեղադրում են մի բանում, որի համար ինքը մեղք չունի։ Ասում է' ես նստել եմ մի մեքենայի ղեկին, որի վրայից ընթացքում հանկարծ «պակռիշկեն» թռնում է։


Ինձ համար անհասկանալի էր, թե ներկաներից որևէ մեկն ինչո՞ւ հարց չի տվել' գոնե հասկանո՞ւմ է, որ մեքենայի ղեկին նստելուց առաջ ստուգում են այդ մեքենայի յուղը, ջուրը, «պակռիշկի» ամրությունը, անպայման ունենում են «զապաս պակռիշկա», եթե երկար ճանապարհ են գնում, ընթացքում պարբերաբար ստուգում են մեքենայի այլ դետալներ ևս։
Հետևաբար, եթե ընթացքում մեքենայի «պակռիշկեն» թռնում է, դրա միակ մեղավորը անուղեղ վարորդն է, որը հավանաբար նաև ուզում է վթարի ենթարկվել ու սպանել մեքենայի ուղևորներին։


Այդպիսի վարորդին շտապ պետք է զրկել վարորդական իրավունքից ու մեկուսացնել հոգեբուժարանում, քանի որ նա հոգեկան առողջության խնդիրներ ունի։


Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 8823

Մեկնաբանություններ