Իզուր մի չարչարվեք, քաղաքական մթերքից զուրկ այս ամլացած երկրում, ձեր «պաղտասար աղբարական» ոճի ժուռնալիստների միջոցով մի փորձեք քաղաքացիական կռվի հեռանկար կերտել:
Եթե դու փորձում ես խոչընդոտել Կաթողիկոսի մուտքը, այնուհետև, նրա բերած պսակը փորձում ես հեռացնել համալիրից, ապա սա վկայում է, որ դու այլևս չես տիրապետում ո՛չ իրավիճակին, ո՛չ էլ՝ ինքդ քեզ:
ՔՊ-ականները անընդհատ ասում են՝ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ վարչապետ է: Լեգիտիմ համարվող վարչապետը ոստիկանների ու թիկնապահների մեծ ուժերի ուղեկցությամբ սեփական երկրում չի կարողանում ազատ տեղաշաժվել, Սարդարապատ գնաց այն ժամանակ, երբ Բագրատ Սրբազանը հեոացավ այնտեղից...
2020 թվականի պատերազմում մեր պարտությամբ հպարտացողները, Ադրբեջանին շարունակ տարածքներ հանձնողները բարոյական ի՞նչ իրավունքով են հպարտանում Սարդարապատի ճակատամարտում մեր հաղթանակով, շնորհավորում Հանրապետության տոնի առթիվ։
Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան, ով Թեհրանում էր գտնվում նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար։
Փաստը, որ ահաբեկչությունը կատարվել է հենց Թեհրանում, իսկ կատարող կողմ այս պահին համարում են Իսրայելին, արդեն իսկ հարվածի տակ է դնում Իրանի հեղինակությունը, ինչպես նաև ստեղծում է լրջագույն անվտանգային ռիսկեր...