Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Վաղարշակ Հարությունյան. Հայաստանը Ղարաբաղում մարտերից հետո բարեփոխում է բանակը՝ անցնելով նոր սպառազինության

Վաղարշակ Հարությունյան. Հայաստանը Ղարաբաղում մարտերից հետո բարեփոխում է բանակը՝ անցնելով նոր սպառազինության
22.02.2021 | 15:44

Հայաստանը վերափոխում է բանակը Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո՝ անցնելով սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր համակարգերի, РИА Новости-ին հարցազրույցում հայտարարել է ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը: «Հայաստանում ռազմական բարեփոխումների անցկացումը ոչ միայն պլանավորված է, այլ արդեն ընթացքի մեջ է, և մեր ռուս գործընկերներն անմիջական մասնակցություն ունեն այդ գործընթացում», - ասել է Հարությունյանը:


Նա նշել է, որ արմատապես կվերանայվեն մարտական և կազմի թվաքանակի օպտիմալացման, զենքի և ռազմական տեխնիկայի նոր համալիրներով և համակարգերով վերազինման հարցերը: Նրա խոսքով՝ հիմնական ջանքերն ուղղվելու են հրամանատարական կառավարման համակարգերի, հետախուզական տվյալների, ռադիոէլեկտրոնային պատերազմների, ՀՕՊ-ի և անօդաչու ինքնաթիռների, հրթիռային ուժերի և հրետանու զարգացմանը:

Դիտվել է՝ 14105

Մեկնաբանություններ