Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Իրանը Ռուսաստան բողոքի նոտա է հղել

Իրանը Ռուսաստան բողոքի նոտա է հղել
08.02.2021 | 14:05

Թեհրանը բողոքի նոտա է հղել Մոսկվա՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից «Արաբական ծոցը» նշող հրապարակման կապակցությամբ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով IRNA գործակալությանը: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն բացատրել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ի արաբալեզու Twitter-ի հաշվում գրառումներից մեկում Պարսից ծոցի փոխարեն նշվում է «Արաբական ծոց» անվանումը:

«Բողոքի նոտա է ուղարկվել ՌԴ ԱԳՆ՝ Մոսկվայում մեր երկրի դեսպանության միջոցով», - նշել է Խաթիբզադեն: Գործակալությունը բացատրում է, որ Իրանը ջրային ճանապարհի անվանումը ճանաչում է միայն որպես «Պարսից ծոց» և չի ճանաչում «Արաբական ծոց» կամ «Ծոց» համարելով պատմական անվանումին չհամապատասխանող:

Դիտվել է՝ 3024

Մեկնաբանություններ