Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Թայվանի անկախությունը նշանակում է պատերազմ

Թայվանի անկախությունը նշանակում է պատերազմ
29.01.2021 | 13:19

Չինաստանը խստորեն նախազգուշացրել է, որ Պեկինից անկախանալու Թայվանի փորձերը «նշանակում են պատերազմ»: Նախազգուշացումը հնչել է Պեկինի՝ ռազմական գործողություններն ակտիվացնելուց և կղզու մոտ ինքնաթիռներ ուղարկելուց օրեր անց, Թայվանի և ԱՄՆ-ի հարաբերությունների սերտացման ֆոնին: Հինգշաբթի օրը ԱՄՆ-ը վերահաստատել է Վաշինգտոնի նվիրվածությունը՝ Թայվանի պաշտպանական կարողություններին աջակցելու հարցում: Չինաստանը ժողովրդավարական Թայվանը տեսնում է որպես անջատված նահանգ, սակայն Թայվանն իրեն համարում է ինքնիշխան պետություն:


«Մենք լրջորեն ասում ենք Թայվանի անկախության այդ ուժերին. նրանք, ովքեր կրակի հետ խաղում են, կվառվեն, և Թայվանի անկախությունը պատերազմ է նշանակում», -մամուլի ասուլիսում ասել է Չինաստանի ՊՆ խոսնակ Հու Չիենը: Նա նաև արդարացրել է Չինաստանի վերջին ռազմական գործողությունները՝ ասելով, որ դրանք անհրաժեշտ գործողություններ են՝ Թայվանի նեղուցում անվտանգության իրավիճակը կարգավորելու և ազգային ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար: ԱՄՆ-ը արձագանքել է հայտարարությանը:

Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին Չինաստանի և Թայվանի հարաբերությունների վերաբերյալ նոր վարչակազմի առաջին հայտարարության շրջանակներում լրագրողներին ասել է. «Մենք գտնում ենք, որ այդ մեկնաբանությունը ցավալի է և, անշուշտ, չի համապատասխանում «Թայվանի հարաբերությունների ակտի» շրջանակներում՝ ԱՄՆ-ի պարտավորությունները կատարելու մեր մտադրություններին»:

Դիտվել է՝ 4156

Մեկնաբանություններ