Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Զարիֆն ու Զուրաբիշվիլին քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները

Զարիֆն ու Զուրաբիշվիլին քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները
28.01.2021 | 21:18

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թբիլիսիում կոչ է արել վրաց կառավարությանն օգնել կարգավորելու Վրաստանում բնակվող իրանցիների և կովկասյան տարածաշրջան ուղևորվող բեռնատարների վարորդների առաջ ծառացող խնդիրները:

Կովկասյան շրջագայութան 4-րդ օրը Զարիֆը հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, որի ընթացքում քննարկել է երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումներն ու իրավիճակը տարածաշրջանում: Անդրադառնալով Վրաստանի և Իրանի երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ Զարիֆը հույս է հայտնել տարբեր ոլորտներում երկու կողմերի միջև հետագա համագործակցության առաջխաղացման համար, հատկապես՝ առևտրի և տնտեսական փոխգործակցության: Կողմերն անդրադարձել են նաև Ղարաբաղում տիրող իրավիճակին, և Զարիֆը Վրաստանի նախագահին տեղեկացրել է տարածաշրջանի մյուս երկրներում ԼՂ հարցով բանակցությունների մասին:

Դիտվել է՝ 2836

Մեկնաբանություններ