Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
27.01.2021 | 13:14

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ հեռախոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո սա Բայդենի առաջին խոսակցությունն էր Պուտինի հետ: Նախագահների հեռախոսազրույցի մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ճեպազրույցի ժամանակ: Նա նշել է, որ նախագահ Բայդենը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի իշխանությունների մի շարք քայլերի, այդ թվում՝ Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնիի բանտարկության կապակցությամբ: Փսակիի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահը վճռական աջակցություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը:

Փսակին հայտնել է, որ զրույցի ընթացքում բարձրացված հարցերի թվում էր Բայդենի առաջարկը՝ հինգ տարով երկարացնել ռազմավարական հարձակողական սպառազինության հետագա նվազեցմանն ու սահմանափակմանը վերաբերող միջոցառումների պայմանագիրը Ռուսաստանի հետ:

Կրեմլը փոխանցում է, որ Պուտինը և Բայդենը գոհունակություն են հայտնել ռազմավարական հարձակողական սպառազինության պայմանագրի երկարաձգման վերաբերյալ մտքերի փոխանակման կապակցությամբ: Կրեմլը շեշտել է, որ «առաջիկա օրերին կողմերը կավարտեն բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը` միջուկային հրթիռների զինանոցների փոխադարձ սահմանափակման համար այս կարևոր միջազգային իրավական մեխանիզմի հետագա գործունեությունն ապահովելու համար»:

Դիտվել է՝ 2245

Մեկնաբանություններ