Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Բայդենը ՌԴ-ի հետ խնդրահարույց հարցեր քննարկելու պատրաստակամություն է հայտնել

Բայդենը ՌԴ-ի հետ խնդրահարույց հարցեր քննարկելու պատրաստակամություն է հայտնել
26.01.2021 | 13:02

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է ռուսական կողմի հետ քննարկել խնդրահարույց հարցեր: Նա գերատեսչություններից տարբեր տեղեկություններ է խնդրել Մոսկվային առնչվող թեմաների վերաբերյալ:

Բայդենն ընդգծել է՝ ԱՄՆ-ը կարող է համագործակցել նաև Ռուսաստանի հետ ռազմավարական հարձակողական զենքի կրճատման և սահմանափակման հարցում: «Մենք և կարող ենք գործել մեր երկրի շահերից ելնելով՝ «СНВ-3»-ի ընդլայնման հարցում, և կարող ենք Ռուսաստանին հասկացնել, որ մեզ շատ անհանգստացնում է Նավալնիի հետ վարվելակերպը, Solar Winds-ի հետ կապված իրավիճակը և այլն», - ասել է նա:

Դիտվել է՝ 2081

Մեկնաբանություններ