«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

ԿԳՄՍՆ-ն հրապարակել է 20 տիտղոսակիր մարզիկների ցուցակը, որ պատվովճարներ կստանան

ԿԳՄՍՆ-ն հրապարակել է 20 տիտղոսակիր մարզիկների ցուցակը, որ պատվովճարներ կստանան
12.09.2020 | 15:09

ԿԳՄՍ նախարարության առաջարկով` ՀՀ կառավարության 2015-ի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ՝ ՀՀ քաղաքացի, սակայն ՀՀ-ում մշտապես չբնակվող Օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնները և մրցանակակիրները, ՀՀ և նախկին ԽՍՀՄ հավաքական թիմերի կազմերում՝ Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում (նաև թիմային) չեմպիոն դարձած մարզիկներն այսուհետ կստանան ամսական պատվովճարներ:


Նախկինում ՀՀ քաղաքացի հանդիսացող տիտղոսակիր մարզիկները պատվովճար չեն ստացել հանրապետությունում մշտապես չբնակվելու պատճառով: Բացի այդ, որոշմամբ պատվովճար է սահմանվել աշխարհի թիմային առաջնության հաղթողների համար. մասնավորապես` շախմատի աշխարհի առաջնության թիմային չեմպիոն ՀՀ հավաքականի 5 մարզիկ կստանա պատվովճար: Ընդհանուր առմամբ, ծրագրի շահառուների ցանկում ընդգրկվել է ՀՀ քաղաքացի, սակայն ՀՀ-ում մշտապես չբնակվող 15 մարզիկ (16 մրցանակային տեղ՝ Յուրի Սարգսյանը և Օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր է, և աշխարհի չեմպիոն) և շախմատի աշխարհի առաջնության թիմային չեմպիոն 5 մարզիկ:
«ՀՀ կառավարության 2015-ի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշմամբ` պետությունը ևս մեկ անգամ կարևորում է սպորտի զարգացումը և տիտղոսակիր մարզիկների նվաճումները` անկախ այն հանգամանքից նրանք մշտապես բնակվում են ՀՀ-ում, թե ոչ, քանի որ նրանք, հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո, բարձր են պահել ՀՀ և նախկին ԽՍՀՄ պատիվը և այսօր էլ ՀՀ քաղաքացիներ են:


Կից` Օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնների ու մրցանակակիրների, ՀՀ և նախկին ԽՍՀՄ հավաքական թիմերի կազմերում՝ Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ոչ օլիմպիական մարզաձևերից շախմատի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների ցանկը.


Օլիմպիական խաղեր


1․Էդուարդ Ազարյան
1-ին տեղ
200,000.00
2․Արմեն Նազարյան
1-ին տեղ
200,000.00
3․Էդուարդ Միքայելյան
2-րդ տեղ
140,000.00
4․Յուրի Սարգսյան
2-րդ տեղ
140,000.00
5․Արմեն Մկրտչյան
2-րդ տեղ
140,000.00
6․Միհրան Հարությունյան
2-րդ տեղ
140,000.00
7․Սոս Հայրապետյան
3-րդ տեղ
100,000.00
8․Յուրի Պատրիկեև
3-րդ տեղ
100,000.00
9․Հրաչիկ Ջավախյան
3-րդ տեղ
100,000.00
10․Գևորգ Դավթյան
3-րդ տեղ
100,000.00


Շախմատի համաշխարհային օլիմպիադա


11․Վլադիմիր Հակոբյան
1-ին տեղ
200,000.00
12․Սերգեյ Մովսիսյան
1-ին տեղ
200,000.00
Աշխարհի առաջնություն
13․Նշան Մունչյան
1-ին տեղ
100,000.00
14․Արայիկ Գևորգյան
1-ին տեղ
100,000.00
15․Դեվիդ Սաֆարյան
1-ին տեղ
100,000.00
16․Յուրի Սարգսյան
1-ին տեղ
100,000.00


Շախմատի աշխարհի թիմային առաջնություն


17․Լևոն Արոնյան
1-ին տեղ
100,000.00
18․Վլադիմիր Հակոբյան
1-ին տեղ
100,000.00
19․Ռաֆայել Վահանյան
1-ին տեղ
100,000.00
20․Գաբրիել Սարգսյան
1-ին տեղ
100,000.00
21․Ռոբերտ Հովհաննիսյան
1-ին տեղ
100,000.00

Դիտվել է՝ 7591

Մեկնաբանություններ