ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Հովհաննիսյանը հանելուկ մնաց թե հայաստանցիների, թե ամերիկյան դիտորդների համար

Հովհաննիսյանը հանելուկ մնաց թե հայաստանցիների, թե  ամերիկյան դիտորդների համար
02.04.2013 | 11:52

Րաֆֆի Հովհաննիսյանը, փաստորեն, հիբրիդային քաղաքական գործիչ է: Նա հետեւողական է ընտրողների հետ կապ պահպանելու գործում՝ լինի վառ գունավորում ունեցող հանրակառքով այցելություն գյուղական համայնքներ, թե օժանդակություն հնարավոր ընտրողին՝ իր օգնական ձեռքերը գործի դնելու միջոցով: Իսկ մինչ այդ, նա շարունակում է կերտել «ժողովրդի մարդու» իր կերպարը: Նույնիսկ նրա քարոզարշավի ականջահաճո՝ «Հնարավոր է» կարգախոսը հիշեցնում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ «Այո, մենք կարող ենք» նշանաբանը, որը հաջողություն արձանագրեց շնորհիվ հավատի գաղափարի վրա շեշտադրման, ինչի կարոտն է հայ ընտրողը: ԱՄՆ դիվանագետներն ընդունել են հասարակ ժողովրդին դիմելու եւ նրա հետ միաձուլվելու Հովհաննիսյանի կարողությունը եւ ցանկությունը. ուժ, որն ընդդիմության այլ առաջնորդներ, ինչպես օրինակ՝ ընդդիմության «խորապես չսիրված» առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ նպատակաուղղել:

Հովհաննիսյանը վաղուց հրապարակավ հայտնել է ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ իր պահանջները, ինչը դժգոհ քաղաքացիների կողմից ընդունված մեկ այլ առավելություն է: Նա հավատում է, որ ամերիկյան դիվանագետները պետք է աջակցեն եւ առաջնահերթություն տան ժողովրդավարացմանը, եւ իր առաքելությունն էր այս ուղերձը բերել հայրենիք:

Քիչ հնարավորություն կա ուսումնասիրելու Հայաստանի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականությունը: Հեռագրերը ցույց են տալիս, որ Կովկասում ԱՄՆ–ի մտահոգությունների կիզակետում են աշխարհաքաղաքական նկատառումները: Ոմանք կարող են նույնիսկ մտածել, որ արտաքին գործերի նախկին նախարարի կողմից միամտություն կլիներ այլ բանի հույս ունենալը՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հետագիծը: Սակայն Հովհաննիսյանը ամերիկյան դիվանագետներին առաջարկելու այլ բան ունի. մոռանալ ինքնանպատակ ժողովրդավարացման մասին, խրախուսել ժողովրդավարական բարեփոխումները՝ հանուն տարածաշրջանային լուծումների, որոնք աջակցություն կստանան օրինական իշխանության եւ, հետեւաբար, ժողովրդի կողմից: Ի վերջո, մենք՝ բոլորս, նաեւ ամերիկյան դիվանագետները, ականատես եղանք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների տխուր ավարտին:

Սակայն ԱՄՆ դեսպանատան պաշտոնյաները գիտեն, որ շատ ժամանակ չանցած (հաճախ հաշված օրերի ընթացքում), ընդդիմությունը սկսում է ճակատ ճակատի տալ: ԱՄՆ-ի դեսպանորդները հետեւել են, թե ինչպես են ընդդիմադիր դաշինքները ձեւավորվում եւ կազմալուծվում, ինչն ուղեկցվում է անձնական անբարյացակամությամբ, ախոյանությամբ ու «ես-երի բախմամբ»: Ընդդիմությունը, թվում էր, չի կարող բավականաչափ երկար պահել դաշինքները՝ ձեւավորելու համար հաջողված եւ միացյալ քարոզարշավներ:

Որպես այս խճանկարի, այն է՝ ընդդիմության մաս, Հովհաննիսյանը նույնպես ապացուցել է, որ ունի, դեսպան Էվանսի խոսքով, «դաշինքներ ձեւավորելու եւ կազմալուծելու հետագիծ»: Երբեմն նրա կուսակցական շրջանակներում են անտեղյակ կամ չհամոզված եղել նրա քաղաքական քայլերի մասին: Եվ, այսպիսով, Հովհաննիսյանը հանելուկ մնաց թե իր հայաստանցի հայրենակիցների, թե իր ամերիկյան դիտորդների համար:

Նանուր Բարսումյան

Դիտվել է՝ 2103

Մեկնաբանություններ