«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մադուրոն կոչ է արել անհապաղ անցկացնել նախագահական ընտրություններ

Մադուրոն կոչ է արել անհապաղ անցկացնել նախագահական ընտրություններ
09.03.2013 | 12:46

Վենեսուելայն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն երկրի ընտրական խորհրդին կոչ է արել անհապաղ անցկացնել նախագահական ընտրություններ։ Նրա խոսքով՝ առաջիկա ընտրություններում վենեսուելացիները ձայնը կտան ամենաարժանավոր թեկնածուին։
Չավեսի հուղարկավորությունից մի քանի ժամ անց Մադուրոն դարձավ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։ Ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսը կոչ էր արել բոյկոտել Մադուրոյի երդմնակալության արարողությունը՝ հայտարարելով, որ Վենեսուելայն ժողովուրդը չի քվեարկել Մադուրոյի օգտին։

Դիտվել է՝ 1197

Մեկնաբանություններ