«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հակասական Ֆրանսիան

Հակասական Ֆրանսիան
26.01.2013 | 12:09

Ֆրանսիայի «Լե Մոնդ» թերթը «Ֆրանսիա 2013. նոր հակասություններ» թեմայով սոցիոլոգիական հարցում է կատարել, որի արդյունքներով եզրակացրել է, որ ֆրանսիացիների 70 տոկոսը իսլամն անհանդուրժող կրոն է համարում, որն անհամատեղելի է Ֆրանսիայի արժեհամակարգի հետ: Ֆրանսիական արժեքների հետ համատեղելի են համարվել կաթոլիկությունը (24 տոկոս), հուդայականությունը (13 տոկոս), երրորդ տեղում իսլամն է (7 տոկոս): 10 ֆրանսիացիներից 8-ի կարծիքով իսլամը իր աշխարհընկալումը ձգտում է պարտադրել այլադավաններին: 2011-ին անցկացված հարցումների համեմատ` ֆրանսիացիները մտահոգված են, որ իսլամը մեծ թափով տարածվում է երկրում (71-ի դիմաց 76 տոկոս): 2011-ի վիճակագրությամբ իսլամին հետևում է բնակչության 3,8 տոկոսը, 6 միլիոն էթնիկ մուսուլմաններից հավատացյալ են համարում իրենց 75 տոկոսը: Ժողովրդավար Ֆրանսիան փակում է եկեղեցիները, որոնք հետո վերածվում են մզկիթների: Մարսելում, որտեղ բնակչության 25 տոկոսը մուսուլմաններ են, 7000 հավատացյալի համար նախատեսված մզկիթ է կառուցվում, Ստրասբուրգում մզկիթը 2000 հավատացյալ է ընդունում:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1272

Մեկնաբանություններ