Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Հունաստանում համընդհանուր գործադուլներ են

Հունաստանում համընդհանուր գործադուլներ են
18.10.2012 | 11:56

Հունաստանում այսօր տեղի կունենա մեկօրյա գործադուլ։ Հունաստանի պետական և մասնավոր հատվածը ներկայացնող խոշորագույն ճյուղային արհմիությունները բողոքում են կառավարության կողմից կիրառվող տնտեսական նոր միջոցառումների դեմ, որոնք գործադիր իշխանությունն ընդունել է՝ Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հատկացվելիք վարկի հերթական՝ 31-միլիարդանոց մասնաբաժինը ստանալու համար։
Սա արդեն վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ համընդհանուր գործադուլն է այս երկրում։ Հայտարարվել է, որ հինգշաբթի փակ են լինելու պետական կառույցները, շատ խանութներ, ինչպես նաև՝ դպրոցները, համալսարանները, բանկերը, դատարանները։ Տրանսպորտը նույնպես կաշխատի խափանումներով։ Ավիադիսպետչերները գործադուլ են հայտարարել ժամը 10-ից մինչև 13.00։ Ամբողջ Հունաստանով մեկ ամբողջովին կդադարեցվեն լաստանավային և երկաթուղային փոխադրումները։

Դիտվել է՝ 1254

Մեկնաբանություններ