Բելառուսի պաշտպանության նախարարությունը սկսել է տանկերի տեղափոխումը Ուկրաինայի հետ սահման. նշված տարածքներ են ուղարկվել հատուկ գործողությունների ստորաբաժանումներ, «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր և «Իսկանդեր» համալիրներ։ Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ուկրաինական հարվածային անօդաչուները խախտել են Բելառուսի օդային տարածքը։ «Ոչ մի սադրանք անպատասխան չի մնա»,- սպառնացել է պետության ղեկավարը։               
 

Հունիսի 4-ին ԱՄՆ-ի պետքարտուղարը կժամանի Հայաստան

Հունիսի 4-ին ԱՄՆ-ի պետքարտուղարը կժամանի Հայաստան
27.05.2012 | 02:54

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 4-7-ը կայցելի Թուրքիա և կովկասյան հանրապետություններ՝ քննակելու տարածաշրջանային անվտանգությանը, ժողովրդավարությանը, տնտեսական զարգացմանն ու ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր։ Այդ մասին հաղորդում է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։
Հայաստանում ԱՄՆ-ի պետքարտուղարը կլինի հունիսի 4-ին, կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Հունիսի 5-ին Հ. Քլինթոնը Բաթումիում կբացի վրաց-ամերիկյան ռազմավարական գործընկերության հանձնաժողովի նիստը։ Վրաստանում նա կհանդիպի երկրի նախագահի հետ։
Հունիսի 6-ին պետքարտուղարը կուղևորվի Ադրբեջան, իսկ հունիսի 7-ին Ստամբուլում կմասնակցի ահաբեկչության դեմ պայքարին նվիրված միջազգային համաժողովին։ Թուրքական իշխանությունների հետ նա կքննարկի արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ կլինի նաև Սիրիայի և Իրանի խնդիրներին։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3248

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ